Արտաքին 3 տարի առաջ - 16:00 19-05-2023

Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցում եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվը հայտարարել է՝ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին այլընտրանք չկա։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ։

Լավրովը շեշտել է, որ վերջին անգամ այս ձևաչափով հանդիպել են բավականին վաղուց, և այս ընթացքում շատ թեմաներ են հասունացել։ «Վերջին անգամ այս ձևաչափով մենք հանդիպել ենք բավականին վաղուց, այս ընթացքում շատ թեմաներ են հասունացել, և հուսով եմ, որ հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում, իսկ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ուղիղ երկխոսությունը թույլ կտա լրացուցիչ արդյունքների հասնել»,- ասել է նա։

Ռուսաստանի արտգործնախարարն առաջարկել դիտարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը եւ հետագա քայլերի համաձայնեցումը՝ հաշվի առնելով Ռուսաստանի հնարավորությունները։

«Մեր ղեկավարների եռակողմ հայտարարություններում, ըստ էության, կայուն լուծումների հասնելու ճանապարհային քարտեզ կա։ Մենք վերլուծել ենք իրավիճակը Հարավային Կովկասի շուրջ, կարծում ենք, որ մեր առաջնորդների պայմանավորվածություններին այլընտրանք չկա։ Ռուսաստանը խաղաղություն և կայունություն է ցանկանում տարածաշրջանում, այստեղ ուղղակիորեն կապված են ռուսական շահերը»,- նկատել է նա։

Ռուսաստանի ԱԳ նախարարը ընդգծել է՝ Մոսկվան ամեն կերպ կձգտի նրան, որպեսզի իրավիճակի կայունացման վերաբերյալ որոշումներն իրականացվեն։ Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ բոլոր երկրները կհարգեն այդ որոշումները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում ռուսական ներկայությամբ։

Լավրովն միևնույն ժամանակ ընդգծել է Արցախում և հայ-ադրբեջանական ահմանին իրավիճակի կայունացման, հումանիտար խնդիրների լուծման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և խաղաղ համաձայնագրի տեքստի համաձայնեցման անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար