Ներքին 3 տարի առաջ - 19:11 18-05-2023

Կաթի մթերման ցածր գնից դժգոհ բնակիչները սպառնում են փակել Երևան-Սևան մայրուղին

Գեղարքունիքի մարզում բունտ է հասունանում, կաթի արատադրությամբ զբաղվող քաղաքացիները դժգոհ են մթերման ցածր գնից և որպես բողոքի նշան պատրաստվում են ճանապարհ փակել։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ որպես բողոքի նշան քաղաքացիներն այսօր հավաքվել են Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի տարածքում, որպեսզի փակեն Երևան-Սևան մայրուղին․

«Մարդիկ դժգոհում են, որ կաթի գինը էժանացել է, անգամ իրենց ծախսերը չի փակում, ուստի որպես բողոքի նշան պատրաստվում են ծայրահեղ քայլի գնալ՝ ճանապարհ փակել։ Արդեն 2-3 օր է այս քննարկումները գնում են ու այսօր որոշեցին հավաքվել․․․ Չգիտեմ՝ պաշտոնյա հանդիպե՞լ է իրենց, թե՞ ոչ, բայց մի բան հստակ է, եթե հարցին լուծում չտան, բողոքը կտեղափոխվի Երևան՝ Կառավարության շենքի մոտ»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է