Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 15:11 05-05-2022

Քաղաքացիները բեռնատարներով փակել են Սևան-Երևան մայրուղին․ տեսանյութ

Քաղաքացիները հորդառատ անձրեւի տակ բեռնատարներով փակել են Սեւան-Երեւան մայրուղին եւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հայաստան»:

Այստեղ մեծ թվով ոստիկաններ են հավաքված, որոնք սակայն որեւէ գործողություն չէին իրականացնում:

Ինչ-որ պահի լարվածություն առաջացավ ակցիայի մասնակիցների եւ մի քանի վարորդների միջեւ, որոնք պահանջում էին բացել ճանապարհը, սակայն ոստիկանները հանդարտեցրին իրավիճակը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է