Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:36 18-05-2023

Մեզ գցել են ռինգի անկյուն և հարվածում են

Ամեն հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը, որն այս պահին իրեն համարում է ուժեղ և տրամադրված է ագրեսիվ, ռազմավարական նախաձեռնությունը իր ձեռքն է վերցնում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ խոսելով Մոսկվայում մայիսի 19-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների տեղի ունենալիք հանդիպմանը ընդառաջ Սոթքում հնչած կրակոցներից։

Ռազմական փորձագետը նշեց, որ նմանատիպ իրավիճակ էր բրյուսելյան հադիպումից առաջ, հիմա է, և հունիսին էլ են հանդիպում պլանավորել, նորից լինելու է։ Հակոբյանը նշեց նաև, որ ցավով արձանագրում է, որ այս պահի ռազմական նախաձեռնությունը թշնամու ձեռքում է։

«Ասենք, հիմա եթե մեկը կոնֆլիկտը սկսում է, բայց ընթացքում մյուս կողմը նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքին և սկսում է ինքը առաջ տանել իրավիճակը, սկսողը սկսում է մտածել, ասում է՝ արդյոք իմ համար ծանր հետևանքներ չի ունենա սկսելը, բայց այն պարագայում, երբ ռազմավարական նախաձեռնությունը գտնվում է մեկի կողմը, այսինքն՝ ինքը սկսում է, ինքն էլ շարունակում, վերջացնում է, հետո հասկանում է, որ կարող է անպատիժ մնալ, ամեն ինչ այլ է»,- ասաց ռազմական փորձագետը և հավելեց, որ ցավոք, մենք այս պահին նման իրավիճակում ենք գտնվում։

Ռազմական փորձագետը նշեց, որ այս պահին մենք խնդիր ունեք ռազմավարական նախաձեռնությունը վիճարկել։

«Այս ամենը նման է իրավիճակի, երբ սպորտում բռնցքամարտիկը ընկել է մի անկյուն, իսկ մյուսը անընդհատ գալիս, խփում, հետ է գնում, խփում, հետ է գնում, ինքը անպատիժ ձևով խփում է, իսկ եթե այդ անկյունում գտնվող մարզիկը դուրս գա անկյունից, ինքն էլ խփի՝ մյուս կողմը ավելի կզգուշանա․ սա կոչվում է ռազմավարական նախաձեռնություն»,- նշեց Հակոբյանը և հավելեց, որ տվյալ դեպքում ռազմավարական նախաձեռնությունը մենք զիջել ենք թշնամուն։

Խոսելով ռազմական նախաձեռնության զիջման պատճառներից՝ Հակոբյանն ասաց. «Այդ զիջումը պայմանավորված է և մեր ռազմական թուլությամբ, երկրի քաղաքականությամբ, ընդհուպ մինչև իշխող ուժի հոգեբանական տրամադրվածությամբ։ Գուցե մենք նորից այսքան թույլ լինենք, բայց պայմանական ասեմ, Վազգեն Սարգսյանի նման մարդ լիներ մեր ղեկավարը՝ ուրիշ ձևով կլիներ, իրենք մեզ խփեին՝ մենք էլ կճանկռեինք, էլի մի բան է»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանը իրավիճակը ավելի պատկերավոր ներկայացնելու համար հիշեց մրջյունի օրինակը։

«Հենց որ մրջյունին տրորում ես, մրջյունը վերջին պահին քո ոտքը կծում է, դու երկրորդ անգամ զգուշանում ես, էլ բաց ոտքով չես տրորում, հիմա այս իրավիճակն է։ Մեզ ահաբեկում են, նման դեպքեր եղել են, կան և, ցավոք, դեռ շատ կլինեն, քանի դեռ քաղաքական վիճակի գլոբալ փոփոխություններ չեն եղել՝ ներհայաստանյան և արտաքին քաղաքական»,- եզրափակեց Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ