Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:40 17-05-2023

ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկել է հրաժարվել ռուսական ռազմաբազայից և ռուս սահմանապահներից․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկում է հրաժարվել ռուսական ռազմաբազայից ու ռուս սահմանապահներից՝ փոխարենն առաջարկելով անվտանգություն ապահովել։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է Царьград հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը ամերիկյան կողմի նման քայլը որակել է որպես սադրանք։

«Գիտեմ, որ հայերին, մենք այդպիսի տեղեկություն ունենք, նրանք (ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները-խմբ․) ասում են, թե իբր, եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից, և սահմանապահներին նույնպես, հանեք ռազմաբազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Սա էլ դիվանագիտություն չէ։ Չկա այլևս այդ դիվանագիտությունը։ Կա ուղիղ կաշառք»,- ասել է Լավրովը։

Ռուս պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ԱՄՆ-ն հաճախ «գցում» է իր դաշնակիցներին։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Արեւմուտքը պահում իրեն նրանց հետ, որոնց հետ նախկինում ինչ-որ հույսեր է կապել։ Նա գցեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին, որն «արաբական գարնան» սկզբին արժանապատիվ հրժարական տվեց, ոչ մի տեղ չփախավ։ Միացյալ Նահանգները գցեց Աֆղանստանի ղեկավարությանը, որի վրա հենվում էր այդ երկրի քսանամյա օկուպացիայի ընթացքում»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն

Ձեզ գուցե հետաքրքրի