Ներքին 3 տարի առաջ - 20:18 17-05-2023

Խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Շվեդիայի ԱԳ գերատեսչությունների միջև

Մայիսի 16-ին Ստոկհոլմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ ԱԳՆ եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, շվեդականը՝ Շվեդիայի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Անդրեաս ֆոն Բեքերաթը:

Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Երկուստեք կարևորվել է Հայաստանում Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) գործունեությունը և դերը Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման հարցում։

Տարածաշրջանում կայունության հաստատման համատեքստում երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ առաքելության դերը, որի տեղակայման վերաբերյալ որոշումը կայացվել է ԵՄ խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում։

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, մտքեր փոխանակել ԵՄ Արևելյան գործընկերության վերաբերյալ:

Արա Մարգարյանը շվեդական կողմին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամը:

Այցի շրջանակներում Ա. Մարգարյանը հանդիպել է Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Բյորն Սյոդերի հետ։

Ա․ Մարգարյանը նաև մասնակցել է տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Արևելաեվրոպական ուսումնասիրությունների Ստոկհոլմի կենտրոնում (SCEEUS) կազմակերպված քննարկմանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ