Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:15 16-05-2023

Ադրբեջանում ձերբակալել են հայկական հատուկ ծառայությունների հետ գաղտնի աշխատող անձանց

Ադրբեջանում ձերբակալվել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցության մեջ ներգրավված անձինք։ Այս մասին հայտնում են ադրբեջանաան լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությանը, որը ձերբակալել է Ռաշադ Ահմեդովին և Ռովշան Ամիրովին։

Նշվում է, որ նրանք գումարի դիմաց կատարել են հայկական հատուկ ծառայությունների կողմից հանձնարարված առաջադրանքները։

Մասնավորապես, այդ քաղաքացիները այլ անձանց հետ տեսանյութեր են պատրաստել, որտեղ Ադրբեջանում էթնիկ և կրոնական հողի վրա թշնամանք հրահրելու, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու բացահայտ կոչեր են հնչում։ Տեսանյութերը ստեղծվել են հայկական հատուկ ծառայությունների կողմից և նրանց վերահսկողության ներքո սոցցանցերում տարածվել են ադրբեջաներենով։

Պարզվել է, որ նրանք գումարի դիմաց կատարել են հայկական հատուկ ծառայությունների կողմից առաջադրված խնդիրները։
Պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Ահմեդովը Ադրբեջանի քաղաքացիների շրջանում էթնիկ անջատողականության նպատակով 200 կեղծ քարտեզների տարածումն է կազմակերպել, որտեղ պատկերված են Ադրբեջանի տարածքների հատվածները։ Նշվում է, որ այդ քարտեզները կազմվել են Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանի և այլ անձանց կողմից։

Ահմեդովին և Ամիրովին մեղադրում են պետական դավաճանության, ահաբեկչության նախապատրաստման և օտարերկրյա կազմակերպությունների և դրանց ներկայացուցիչների անունից պետության դեմ ուղղված բաց կոչերի հոդվածներով։

Քրեական գործի քննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի