Արտաքին 3 տարի առաջ - 14:00 15-05-2023

Թուրքիայի նախագահի նախկին թեկնածուն չի որոշել, թե ում է աջակցելու ընտրությունների երկրորդ փուլում

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմադիր Հայրենիք կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեն, ով ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել, սակայն նրա անունը պահպանվել էր քվեաթերթիկներում, դեռևս չի որոշել, թե որ թեկնածուին է աջակցելու ընտրությունների երկրորդ փուլում։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին գործակալությանը հայտնել են Ինջեի գրասենյակից։

«Այս պահին գնահատման գործընթաց է ընթանում այն ​​թեկնածուի վերաբերյալ, որին Ինջեն կաջակցի»,- հայտնել է աղբյուրը։

Նշենք, որ Մուհարեմ Ինջեն, ով 2018 թվականի նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցն էր, հայտարարեց իր թեկնածությունից հրաժարվելու մասին։ Թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայության տվյալներով՝ Ինջեն ստացել է ձայների ավելի քան 0.4%-ը, կամ ավելի քան 234 հազար քվե։

Միևնույն ժամանակ Թուրքիայի բաձրագույն ընտրական խորհուրդը որոշել էր, որ չնայած Ինջեի ինքնաբացարկի դիմումին, նրա օգտին քվեները անվավեր չեն համարվի։

Մուհարեմ Ինջեն, ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուց հետո, չդիմեց իր կողմնակիցներին մնացած երեք թեկնածուներից որևէ մեկի օգտին քվեարկելու կոչով։ Ըստ վերջին հարցումների՝ Ինջեի օգտին պատրաստ էր քվեարկել ընտրողների մոտ 2-3%-ը, սակայն ապրիլի սկզբին մի շարք հարցումներում այս ցուցանիշն ավելի բարձր էր և հասել էր 8-9%ի-։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Այս պահի դրությամբ հրապարակված արդյունքների համաձայն՝ նախագահական ընտրություններում որևէ թեկնածուի չի հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին և ամենայն հավանականությամբ նախագահի ընտրությունը կտեղափոխվի երկրորդ փուլ։ Ներկա պահին Էրդողանը ստացել է ձայների 49.42%-ը, իսկ նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.95%-ը։ Ծագումով ադրբեջանցի Սինան Օղանի օգտին քվեարկել է ընտրողների 5.20%-ը, իսկ ընդդիմադիր գործիչ Մուհարեմ Ինջեն, ով ինքնաբացարկ էր հայտնել, սակայն նրա անունը մնացել էր քվեաթերթիկներում ստացել է ձայների 0.43%-ը։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի