Ներքին 3 տարի առաջ - 09:32 15-05-2023

Քանդել, ապա մտածել ճգնաժամի մասին․ ինչու է ԿԳՄՍ-ն հատուկ ճգնաժամ ստեղծում մարզերում

Ըստ կառավարության որոշման՝ այս տարվա օգոստոսի 20-ից այն ուսուցիչները, որոնք չունեն մանկավարժի համապատասխան որակավորում և բարձրագույն կրթություն, իրավունք չեն ունենալու շարունակել դպրոցում աշխատել։

Վերջին տվյալով՝ հանրակրթական դպրոցներում աշխատող մոտ 40 հազար ուսուցչից 1405-ը չունեն բարձրագույն կրթություն, որից 65-ինը միջնակարգ կրթություն է, 1340-ինը՝ միջին մասնագիտական։

Բարձրագույն կրթության և մանկավարժի որակավորման խնդիր կա թե՛ մարզերի, թե՛ Երևանի ուսուցիչների շրջանում, սակայն Երևանում այդ խնդիրը ծանր չէ, որքան մարզերում։ Գյուղերի դպրոցներում կան կադրերի խնդիր, և ժամանակին աշխատանքի ընդունելիս հաշվի չի առնվել բարձրագույն կրթության հանգամանքը։

Oragir.News-ի հետ զրույցում Արմավիրի մարզի ուսուցիչներից մեկը, դժգոհելով ընդունված օրենքից, ասաց, որ մի շարք ուսուցիչներ աշխատանքը չկորցնելու նպատակով, նախորդ տարիներին դիմել են բուհեր՝ հեռակա ուսուցմամբ բարձրագույն կրթություն ստանալու և օրենքի պահանջին բավարարելու համար: Իսկ այն ուսուցիչները, որոնք ֆինանսական պատճառներով չեն դիմել բուհեր՝ օրենքի ուժով ազատվելու են աշխատանքից։

Մեր զրուցակիցն ասաց, որ ինքը դասավանդում է երկար տարիներ՝ ունենալով միջին մասնագիտական որակավորում։ Ֆինանսական և ժամանակի անհամատեղելիության պատճառով չի ստացել բարձրագույն կրթություն։ Սակայն վստահ է, որ դասավանդումը շարունակելու համար ունի բավարար փորձ։

Ըստ նրա՝ ճիշտ կլիներ օրենքը կիրառել նոր աշխատանքի ընդունվող ուսուցիչների դեպքում։ Տարիներ շարունակ դպրոցում աշխատող ուսուցիչները հիմա կանգնել են փաստի առջև և այլ աշխատանք են փնտրում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը