Ներքին 3 տարի առաջ - 16:35 14-05-2023

Հայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, որը պատվիրել է և ինչի համար վճարել է. ԱԽ քարտուղար

Հայաստանի Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին, որում իր մտքերն է ներկայացրել հանրապետության արտաքին քաղաքականության, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։

Լրագրող Յան Շենկմանի հետ զրույցի ընթացքում նա պատասխանել է այն հարցին, թե ինչով են պայմանավորված Արևելքի և Արևմուտքի միջև Հայաստանի «տարօրինակ պարերը»։

«Այստեղ տարօրինակ ոչինչ չկա։ Վերջին տարիներին աշխարհում անվտանգության ճարտարապետությունը և, մասնավորապես, մեր տարածաշրջանում արմատականորեն փոխվել է։ Նախկինում ամեն բան պարզ ու հասկանալի էր։ Պայմանականորեն ասած, մենք մտածում էինք, որ հնարավոր կլինի հեռախոսով զանգահարել և ասել․ «Ես խնդիր ունեմ»։ Ի պատասխան կասեին․ «Օքեյ, սիրելիս, մենք կօգնենք»։ Մենք փորձեցինք ու տեսնում ենք, որ այս մեխանիզմը չի աշխատում։ Պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում։ Անվտանգության մեր ողջ հայեցակարգը կառուցված էր սրա վրա, իսկ նորն առայժմ չկա։

Մեխանիզմները, որոնք պետք է ապահովեին Հայաստանի անվտանգությունը, փլուզվել են, նորերը չեն ստեղծվել։ Սա էլ հենց ճգնաժամն է»,- հայտարարել է Գրիգորյանը։

Նրա կարծիքով, տվյալ դեպքում նոր մեխանիզմներ և սպառազինության մատակարարումներ են անհրաժեշտ, «քանի որ օբյեկտիվորեն մենք չենք ստանում այն, ինչ պատվիրել ու վճարել ենք Ռուսաստանին»։

Ըստ նրա, խոսքը վերաբերում է մի քանի պայմանագրի, սա միակը չէ։

«Բացի այդ մենք ակնկալում էինք ՀԱՊԿ-ից, որ այն կաշխատի անցած տարվա սեպտեմբերին հայկական տարածքների վրա Ադրբեջանի ուղղակի ագրեսիայի ժամանակ։ Այն չաշխատեց և այդպես շարունակ»,- ասել է Գրիգորյանը։

Նա նաև խոստովանել է, որ քննարկումներ են եղել ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ դա «բնական հակազդեցություն» անվանելով։

ՀՀ ԱԽ քարտուղարը նաև մեկնաբանել է լրագրողի այն միտքը, թե «ձեզ, կարծես թե, պատժում են այն բանի համար, որ ՌԴ-ից բացի գործ եք ունենում մեկ ուրիշի հետ»։

«Ինչ-որ բանում դուք ճիշտ եք, ինչ-որ բանում՝ ոչ։ Գնդակոծություններն ու սադրանքները տեղի են ունենում ոչ միայն այն ժամանակ, երբ մենք բանակցում ենք Արևմուտքի հետ։ 2018 թվականին, երբ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, մենք ասացինք, որ սա ներքին ժողովրդավարական գործընթաց է և արտաքին քաղաքականության վրա ազդեցություն չի ունենալու։ Եվ շարունակում էինք աշխատել Ռուսաստանի հետ, բայց դա էլ չէր երաշխավորելու մեր անվտանգությունը․ մենք ստացանք 2020 թվականի պատերազմը։ Եվս մի օրինակ։ 2013 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը որոշում ընդունեց Մաքսային միությանը միանալու մասին, որը հետագայում կոչվեց ԵԱՏՄ։ Նրան հասկացրեցին, որ եթե նա դա չանի, Լեռնային Ղարաբաղում խնդիրներ կլինեն։ Միությանը միանալու գլխավոր փաստարկը Սարգսյանի համար Ղարաբաղի անվտանգությունն էր։ Դրանից հետո մենք երկու պատերազմ ստացանք՝ 2016-ի ապրիլին և 2020-ի սեպտեմբերին»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»