Արտաքին 3 տարի առաջ - 16:15 14-05-2023

Եռակողմ համաձայնագրերի իրականացումը թույլ կտա Հարավային Կովկասում կարգավորման հասնել. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի իրականացումը թույլ կտա Հարավային Կովկասում կարգավորման հասնել։

Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Պեսկովն ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պեսկովն ընդգծել է, որ որպես իրավիճակի կարգավորման հիմք ստորագրված փաստաթղթերն այլընտրանք չունեն։

«Ռուսաստանը, գիտեք, լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ, մենք ելնում ենք նրանից, որ դրանք դեռևս անվիճելի հիմք են կարգավորման համար։ Եվ կարգավորման հասնելու համար մենք պետք է գնանք երեք կողմերի համար ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ճանապարհով»,- հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում