Արտաքին 3 տարի առաջ - 13:00 14-05-2023

Բոլորս շատ ենք կարոտել ժողովրդավարությունը. Քըլըչդարօղլուն մասնակցել է քվեարկությանը

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմադիր Ազգ դաշինքի միասնական թեկնածու, Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն մասնակցել է համապետական ընտրությունների քվեարկությանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր Ջումհուրիյեթ պարբերականը։

Հաղորդվում է, որ ընդդիմադիր գործիչը քվեարկել է մայրաքաղաք Անկարայի արգենտինական դպրոցում տեղեկայված ընտրատեղամասում։ Պարբերականի փոխանցմամբ՝ ընտրատեղամասում Քըլըչդարօղլուին դիմավորել են ծափահարություններով։

Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածուն շնորհակալություն է հայտնել երկրի բոլոր քաղաքացիներին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր քաղաքացիներին։ Մենք բոլորս շատ ենք կարոտել ժողովրդավարությունը։ Բոլորս շատ ենք կարոտել միասնական լինելը: Այսուհետ դուք կտեսնեք, որ գարուններ են գալու այս երկիր: Ես իմ ամենաանկեղծ հարգանքն եմ հայտնում բոլորիդ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Քըլըչդարօղլուն:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում ընթանում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում հիմնական ընտրապայքարը տեղի է ունենում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Տարբեր հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուն առաջատար է փոքր տարբերությամբ, սակայն հավանական է, որ հաղթողին որոշելու համար անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ:


Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն