Ներքին Խոսք 3 տարի առաջ - 22:09 13-05-2023

Պետդեպի կոչը ազդակ է, որ ՀՀ դիվանագիտությունը առնվազն այս ճակատում ձախողվել է

Ըստ էության պետք է նկատի ունենանք, որ նման կոչը ազդակ է, որ ՀՀ դիվանագիտությունը առնվազն ձախողվել է այս ճակատում։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ խոսելով ԱՄՆ Պետդեպ-ի հնչեցրած կոչից առ այն, որ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում ուժերը հետ քաշել սահմանի երկայնքով։

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույց է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է վերջերս տեղի ունեցող ադրբեջանական սադրանքին և նշել, որ Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում ուժերը հետ քաշել սահմանի երկայնքով։

«Սա այն դեպքն է, երբ Ադրբեջանը հարձակվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, և երբ ԱՄՆ կողմից հնչում է կողմերին համահավասար դիրքերում դիտարկող կոչ, նշանակում է, որ առնվազն ԱՄՆ կողմից կասկածի տակ է դրվում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչը վկայում է արտաքին ճակատում մեր ոչ կոմպետենտ, ես կասեի` ձախողված արտաքին քաղաքականության մասին»,- ասաց Պողոսյանը։

Պողոսյանը նշեց նաև, որ սա միևնույն ժամանակ, վկայում է ԱՄՆ-ի` Ադրբեջանի նկատմամբ ունեցած լոյալության մասին։ «Այն կարծում եմ՝ պայմանավորված է ինչպես տնտեսական, կոմունիկացիոն, այնպես էլ աշխարհագրական, աշխարհաքաղաքական շահերով։ Սրանով հանդերձ, պետք է նկատենք, որ առնվազն 2015 թվականից հետո ԱՄՆ-ում ակտիվորեն համագործակցում են հրեական, թուրքական և ադրբեջանական շահային (լոբբիստական) խմբերը, որոնք այս հանգրվանում ակտիվորեն սպասարկում են Ադրբեջանի շահերը»։

Այս ամենի ֆոնին քաղաքագետը նկատում է հայկական լոբբիստական խմբերի թուլացում և մասնատում։ «Մյուս կողմից ցավալիորեն նկատելի է հայակական լոբբիստական խմբերի թուլացումը և մասնատումը, ինչը Հայաստանին զրկում է այսպիսի կարևոր դիվանագիտական գործիքից»,- ընդգծեց Պողոսյանը։

Խոսելով Ադրբեջանի արտաքին քաղաքականության մասին՝ քաղաքագետը նկատեց, որ այն այս պահին հիմնված է պրագմատիկ` առաջարկ-պահանջարկ սկզբունքի վրա, ի տարբերություն Հայաստանի, որը անգամ հստակ չի ձևակերպում իր արտաքին քաղաքական նպատակները։

«Սրանով հանդերձ, պետք է նկատենք, որ Ադրբեջանը ո'չ թե գրագետ աշխատանք է տանում, այլ «ծառայություն-աչք փակելու դիմաց» գործարքի իր մասնաբաժինն է ստանում, եթե պատկերավոր նկարագրեք տեղի ունեցողը։ Ուստի ԱՄՆ կողմից այսպիսի հայտարարությունները լրիվ տեղավորվում են ամերիկյան քաղաքական կոնցեպտի մեջ Հարավային Կովկասում, որտեղ ԱՄՆ համար ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանը։ Իսկ այդ նշանակության բանալին կասպիական կապուղին է Միջին Ասիայի պետությունների հետ, ինչպես նաև կասպիական հարստության նկատմամբ հսկողություն սահմանելու ամերիկյան նպատակը»,- ասաց քաղաքագետը և ավելացրեց, որ մնացածը դատարկ և անհիմն ինքնախաբեություն է։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur