Ներքին 3 տարի առաջ - 22:59 12-05-2023

Ոտքի թեւնոցով առաջին տիկին այբբենարանի հանդեսին տեսե՞լ եք

Դեռ մեկ օր էլ չի անցել, երբ Նիկոլ Փաշինյանի կինը հայտնվեց հերթական քննադատության թիրախում՝ ջինսե տաբատով, տոպով, ժակետով «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին» մասնակցելու համար։

Բայց Հակոբյանը այնքան թքած ունի բոլորիս վրա, որ շարունակում է ներկայանալ այնպես, ինչպես ուզում է։ Դասականը կասեր՝ մենք հեչ, մեր երեխեքն են ափսոս, որ վատ օրինակ ունեն աչքի առաջ։

Այսօր նա Երևանի Գ. Արշակյանի անվան N 22 հիմնական դպրոցում մասնակցել է առաջին դասարանցիների ավարտական` այբբենարանի հանդեսին։ Առաջին տիկինը չէր մոռացել ոտքին թեւնոց կապել։ Ի դեպ, ոտքին թեւնոց կապելը թե՛ էթիկետում, թե՛ նորաձեւության մեջ, թե՛ հանրային ընկալումներում միանշանակ չի ընկալվում։ Հին մտածողությամբ մարդիկ դա ընկալում են որպես թեթեւաբարո վարքի ցուցիչ։

Ամեն դեպքում՝ ժամանակները եւ ընկալումները փոխվում են, բայց ոչ այնքան, որ առաջին տիկինը ոտքի թեւնոցով ներկայանա այբբենարանի հանդեսին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում