Ներքին 3 ամիս առաջ - 10:25 23-06-2026

Կներես, փոքրի՛կս, քո հանդեսին չեմ կարողանա գալ, ԿԳՄՍ կայքը չի աշխատում, որ քեզ գրանցենք-պրծնենք

Առավոտյան ժամը 09:00-ից իբր մեկնարկել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը. համակարգը, սակայն, չի աշխատում:

ԿԳՄՍ նախարարության’ վերջին տարիների վիճակագրության համաձայն’ ամեն տարի ՀՀ-ում դպրոց է հաճախում 34-39 հազար առաջին դասարանցի. այսինքն, շուրջ 37 հազար ծնող հիմա, արդեն ավելի քան մեկ ժամ փորձում է զայրույթով թարմացնել կայքը՝ հույսով, որ այն վերջապես կաշխատի, ու հնարավոր կլինի երեխային գրանցել նախընտրելի դպրոցը։

Նշենք նաև, որ այսօր որոշ մանկապարտեզներում վերջին զանգ է. այսինքն ավագ խումբը ավարտական տոնական հանդեսով ավարտում է նախակրթարանը. արարողությունը սովորաբար ժամը 10-11-ի հատվածում է լինում, ու ծնողները, հույսով, որ 1 ժամը բավարար է լինելու երեխայի գրանցումն անելու և մանկապարտեզում հանդեսին ներկա լինելու համար, խոստացել են փոքրիկներին, որ այս կարևոր օրվա հանդեսին անպայման կմասնակցեն. ցավոք, խոստումը ոչ բոլորը կարող են պահել, քանի որ պիտի մատը պահեն f5-ի վրա։

Ով է պատասխանատու երեխաների համար այս կարևոր օրը մթագնելու, տեխնիկական խնդիրների պատճառով հերթական անգամ մարդկանց ժամանակն ու նյարդերը բզկտելու համար. ԿԳՄՍ նախարարությունից նշում են, որ տեղյակ են խնդրի մասին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը