Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:35 12-05-2023

Ինչի է պատրաստ «անվախ» Ավինյանը հանուն ռեյտինգի

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում բացառել է, որ «Նեմեսիսի» հուշարձանը կարող է ապամոնտաժվել։ «Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ։ Շատ քաղաքականացնել հարցը, ինչն անում է Թուրքիայի արտգործնախարարությունը, տեղին չէ, որովհետև եթե անընդհատ նույն թեմաները քննարկենք, կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյանների մոտ։ Սա մեր ներքին հարցն է, որևէ մեկը չի կարող դրա հետ կապ ունենալ»,- ասել է Ավինյանն՝ ընդգծելով, որ արձանի տեղադրման որոշումն ընդունվել է Երևանի ավագանու կողմից 2021 թվականին և կառավարությունը որևէ կապ չի ունեցել։ Նա նաև նշել է, որ թեմայի շուրջ Փաշինյանի հետ ևս խոսակցություն չի ունեցել։

Հատկանշական է, որ Ավինյանը այս «ռիսկային» քայլն անում է այն ժամանակ, երբ քաղաքապետի ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ ինքը ՔՊ-ի սրտի քաղաքապետի թեկնածուն է։ Կարելի է ենթադրել՝ այս քայլով Ավինյանը հիմա էլ փորձեց քաղաքապետի «անվախ» թեկնածու երևալ և հակառակվել Փաշինյանի տեսակետին՝ գուցե այդ ձևով մի քիչ բարձրացնել իր տանջված ռեյտինգը։

Հիշեցնենք, որ Ավինյանի հարցազրույցից օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատության» հետ զրուցում նշել էր, որ «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը եղել է սխալ․ «Կավառարությունը չի այդ որոշումը կայացրել, և ժողովրդավարության ամենամեծ թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարն ամեն ինչ և բոլորին չէ, որ վերահսկում է, այդ թվում՝ մեր թիմին, և եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում