Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:37 11-05-2023

Քաղաքապետարանի ընթացիկ գործերով փորձ է արվում Ավինյանի ռեյտինգի մի փոքր բարձրացում ապահովել

««Նեմեսիսի» արձանի տեղադրման գործընթացն առնվազն 2 տարի եղել, և ես հակված չեմ մտածելու, որ նման գործընթացին 2 տարվա ընթացքում իշխանությունը ամբողջությամբ տեղյակ չի եղել։ Բնական է, որ այս պահին արտաքին քաղաքական շրջանակներում փորձ է արվում ցույց տալ, որ սա լոկ ՏԻՄ որոշում է։ Իրավական տեսանկյունից, այո՛, ավագանու որոշում է, բայց ակնհայտ է, որ իշխող ուժի կողմից է եղել որոշում»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Նա ընդգծեց, որ քաղաքում տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթաց, այդ թվում՝ «Նեմեսիսի» հուշարձանի բացումը, իշխող ուժի թեկնածուն փորձում է օգտագործել։

«Մենք ականատես եղանք այն դրվագին, որ ցանկացած միջոցառում, որ Երևանում տեղի է ունենում, իշխող ուժը փորձում է ամրագրել իրեն, քաղաքացիների այստեղ տված արձագանքը, կարծում եմ, այն պատասխանն էր, որը մտածելու տեղիք կտա, որպեսզի ամեն պատեհ ու անպատեհ առիթ իրենց ներկայությամբ չհարամեն»։

Անդրադառնալով Երևանի ավագանու լուծարման պահանջով դատարան դիմելուն՝ նա նշեց, որ ակնհայտ է, որ քաղաքապետի չընտրվելուց հետո պետք է կառավարության կողմից ավագանու լիազորությունների կրճատում լինի, ինչը ենթադրում է ընտրությունների նշանակում։

«Բայց ինչպես բազմաթիվ դրվագներում, իշխանությունը օրենքը մեկնաբանում է այնպես, ինչպես իր քաղաքական նպատակահարմարությունն է այդ պահին, կամ օրենքներ է փոփոխում, որի ականատեսն ենք մենք եղել նաև ՏԻՄ ընտրությունների համատեքստում, երբ մի շարք համայնքներում օրենքների փոփոխություն եղավ, որպեսզի ներկա իրավիճակը համապատասխանեցվի օրենքներին։ Իհարկե, սա աբսուրդ է։ Պատկերացրեք՝ այս իրավիճակը տեղի ունենար 2019 թ-ին։ Այսինքն, 4 տարի կարելի էր առանց քաղաքապետի պաշտոնավարե՞լ»։

Նա ընդգծեց, որ հիմնավորումը, թե 3 ամսից, միևնույն է, ընտրություններ են, անմտություն է։

Առաքելյանը տեղեկացրեց, որ կուսակցության իրավական թիմն աշխատում են հայցի վրա, և հույս ունեն, որ դատարանը կարձանագրի, որ կառավարությունը անգործության է մատնված։

Հարցին, թե ինչու է իշխանությունը ժամանակ ձգում, նա պատասխանեց, որ քաղաքապետի առկայությունը իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուի գործունեությունը ստվերում է, հետևաբար այսօր իրենց համար կա անհրաժեշտություն, որ որպես առաջին դեմք՝ հանդես գա քաղաքապետի իրենց թեկնածուն, ոչ թե այլ անձ, որն ի պաշտոնե կհամարվի քաղաքապետ։

«Օրինակ, գործակարգավարական շոուները կանցկացնի քաղաքապետը, ոչ թե իրենց թեկնածուն։ Արդյուքնում, փորձ է արվում քաղաքապետի թեկնածուի նախընտրական քարոզարշավի ներքո տեղավորել քաղաքապետարանի ընթացիկ գործառույթները, որ բյուջեի շրջանակներում պետք իրականացվեն։ Հիմա այնպիսի իրավիճակ է, որ առաջիկա ամիսներին փորձ է արվելու քաղաքապետարանի ընթացիկ գործերով Ավինյանի ռեյտինգի մի փոքր բարձրացում ապահովել։ Բայց ականատես լինելով քաղաքապետարանի գործունեությանը՝ վստահ եմ, որ այս ժամանակը շարունակելու է իրենց դեմ աշխատել»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին