Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 12-05-2023

Ձեր ձեռքերը հեռու պահեք Թուրքիայից. Էրդողանի գլխավոր մրցակիցը մեղադրում է Ռուսաստանին

Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու, Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Ռուսաստանին մեղադրել է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավին միջամտելու մեջ։ Այս մասին թուրք քաղաքական գործիչը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Քեմալ Քըլըչդարօղլուն ընդգծել է, որ ռուսները կանգնած են նախօրեին բացահայտված կեղծիքների և դավադրությունների հետևում։

«Հարգելի ռուս ընկերներ. Դուք կանգնած եք մոնտաժների, դավադրությունների, Deep Fake բովանդակության և ձայնագրությունների հետևում, որոնք երեկ բացահայտվեցին այս երկրում: Եթե ​​ցանկանում եք, որ մայիսի 15-ից հետո մեր բարեկամությունը շարունակվի, ապա ձեր ձեռքերը հեռու պահեք թուրքական պետությունից։ Մենք դեռևս կողմնակից ենք համագործակցության և բարեկամության»,- գրել է ընդդիմադիր գործիչը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում հիմնական ընտրապայքարը տեղի է ունենում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։ Տարբեր հարցումների համաձայն՝ ընդդիմության թեկնածուն առաջատար է փոքր տարբերությամբ, սակայն հավանական է, որ հաղթողին որոշելու համար անհրաժեշտ կլինի երկրորդ փուլ:

Միևնույն ժամանակ նախօրին ինքնաբացարկ է հայտնել ընդդիմադիր Հայրենիք կուսակցության նախագահի թեկնածու Մուհարեմ Ինջեն, ով նախորդ նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցն էր և ստացել էր ձայների շուրջ 30%-ը։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ Ինջեի կողմնակիցների մեծամասնությունը կքվեարկի Քըլըչդարօղլուի օգտին, չնայած այն բանին, որ նրա անունը քվեաթերթիկներից չի հեռացվի։

Մի շարք փորձագետների կարծում են, որ Ռուսաստանի համար ավելի ձեռնտու է, եթե իշխանության ղեկին մնա Էրդողանը, ով երկար տարիներ ակտիվորեն շփվում է Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա օրոք Թուրքիան չի միացել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ կապված ուկրաինական հակամարտության հետ։ Միևնույն ժամանակ, այս երկիրը Ուկրաինային մատակարարում է զենքի որոշ տեսակներ, որոնիցից ամենահայտնին «Բայրաքթար» անօդաչու սարքերն են։ Թուրքիայի միջնորդությամբ նախորդ տարի հուլիսին ստորագրվեց և արդեն մի քանի անգամ երկարաձգվեց Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը, որի շնորհիվ ուկրաինական նավահանգիստներում արգելափակված հացահատիկը Թուրքիայի տարածքով հնարավոր է լինում տեղափոխել համաշխարհային շուկա։






Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր

Ձեզ գուցե հետաքրքրի