Մամուլ 3 տարի առաջ - 08:30 12-05-2023

Քաղաքապետացուների մրցավազքն սկսված է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի ընտրություններին դեռ ամիսներ կան, սակայն որոշ թեկնածուներ, հետ չմնալով Տիգրան Ավինյանից, արդեն չհայտարարված քարոզարշավ են սկսել։ Հատկապես ակտիվ գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր դաշտում, քանի որ այստեղ միասնական թեկնածուի խնդիր կա: Ընդդիմադիրները փորձում են տարբեր ֆորմատի հավաքներ անել, լայն կոնսոլիդացիա ապահովել՝ ցույց տալով, թե ով է միասնական թեկնածուն։

Հատկապես ակտիվ է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ եւ թեկնածու Մանե Թանդիլյանը, ով մեծ թվով հանդիպումներ է ունենում: Ակտիվացել է նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, ով շաբաթ օրը հավաք էր հրավիրել` բավականին խայտաբղետ կազմով: «Բեկում» երիտասարդական ֆորումի հավաքն ընթացել է «2018 թվական. հեղափոխությո՞ւն, թե՞ խաբեություն» խորագրով։

Մասնակցել են Բագրատ սրբազանը, Հրանտ Թոխատյանը, քաղաքագետներ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, զոհվածների ծնողներ, սակայն հարազատ ֆրակցիայից միայն պատգամավոր Արեգնազ Մանուկյանն է եղել, ինչը նշանակում է, որ Թեւանյանի առաջիկա առաջադրումը դաշինքում միանշանակ չի ընկալվում։

Հավաքի մասնակիցները պատմեցին, որ Թեւանյանն իր շրջապատին վստահեցրել է, թե ունի 2-րդ նախագահի աջակցությունը` Ռ. Քոչարյանն իր տրամադրության տակ է դրել իր ազդեցության դաշտում գործող քարոզչամիջոցներին, համակիր ակտիվիստներին, բլոգերներին, չի բացառվում, որ Թեւանյանին աջակցելու մասին նաեւ հրապարակային հայտարարություն անի։ Սա թերեւս լավագույն լուծումն է Քոչարյանի համար, ով ավելի լավ թեկնածու չունի եւ որոշել էր դիտորդի կարգավիճակ ստանձնել՝ դաշտն ազատ թողնելով: Թեւանյանի առաջադրումով կստացվի՝ ո՛չ լիարժեք մասնակցում է ընտրություններին, ո՛չ ֆինանս է ծախսում, ո՛չ հուսադրում մյուս թեկնածուներին, մասնավորապես` Արթուր Վանեցյանին, որ նրան կպաշտպանի, բայց նաեւ ամբողջությամբ չի հեռանում ասպարեզից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան

Ձեզ գուցե հետաքրքրի