Արտաքին 3 տարի առաջ - 21:00 11-05-2023

Թուրքիայի ՆԳ նախարարը քննադատել է ԱՄՆ-ի միջամտությունն այլ երկրների ներքին գործերին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն անդրադարձել է արևմուտքի կողմից երկրի ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությանը: Ինչպես փոխանցում է թուրքական Հյուրիեթ պարբերականը, Սոյլուն քննադատել է ԱՄՆ-ի միջամտությունն այլ երկրների ներքին գործերին։

Թուրք պաշտոնյան ընդդիմությանը կոչ է արել ցույց տալ աշխարհում առնվազն մեկ տարածաշրջան, որը սկսել է ծաղկել ԱՄՆ-ի և Եվրոպայի շնորհիվ։ Սոյուն շեշտել է, որ ներկայումս կան ուժեր, որոնք գործունեություն են ծավալում Թուրքիայի դեմ։

«Աշխատում են միջազգային ասոցիացիաները, աշխատում են ամսագրերն ու թերթերը, աշխատում է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, աշխատում է Գյուլենական ահաբեկչական կազմակերպությունը»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյան պնդել է, որ երկիրը «կորուստներ է կրել այս ամենից»։ «Մեր ապագա սերունդներն էլ են տուժելու։ Որտե՞ղ է բարեկարգություն (այնտեղ) եղել, ո՞ւր մտել են Ամերիկան ​​եւ Եվրոպան»,- հայտարարել է Սոյլուն։

Նկատենք, որ Սուլեյման Սոլյուն հայտնի է Արևմուտքի դեմ իր կոշտ հայտարարություններով։ Նախկինում նա մեղադրել էր ԱՄՆ-ին երկրի սահմանների մոտ ահաբեկչական պետություն ստեղծելու փորձի մեջ։ Անցյալ տարի Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նա հայտարարեց, որ Անկարան չի ընդունում Վաշինգտոնի ցավակցությունները ։ Ավելի վաղ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նա ասել էր, որ ԱՄՆ-ն շարունակում է կորցնել իր հեղինակությունը, ամբողջ աշխարհը ատում է Ամերիկան, իսկ Եվրոպան ԱՄՆ-ի գրավատունն է։

Բացի այդ նա օրեր առաջ մեղադրել էր ԱՄՆ-ին Թուրքիայի համապետական ընտրություններին միջամտելու փորձի մեջ։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի