Արտաքին 3 տարի առաջ - 17:15 11-05-2023

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին խաղաղության ձեռք են մեկնել, և սպասում ենք, որ այդ ձեռքը կսեղմվի. Աքար

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է՝ «Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին համատեղ խաղաղության ձեռք են մեկնել և դեռևս սպասում են, որ այդ ձեռքը կսեղմվի»։ Ինչպես փոխանցում է թուրքական DHA լրատվական գործակալությունը, Աքարն այս մասին ասել է Թուրքիայի Քոնիայի նահանգում մայիսի 2-12-ն անցկացվող «Անատոլիական արծիվ-2023» ուսումնական զորավարժության բարձր մակարդակի դիտարկման օրվա ընթացքում իր ունեցած ելույթում։

Թուրք պաշտոնյան շեշտել է, որ «Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում»։ Նրա խոսքով՝ եթե Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը խաղաղություն հաստատեն, որին այնուհետև միանան Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը, ապա Կովկասում խաղաղության և կայունության միջավայր կստեղծվի։

Հուլուսի Աքարը հերթական անգամ պնդել է, թե, իբր «Հայաստանն ինքնուրույն երկիր չէ, և շարժվում է ուրիշների թելադրանքով»: Նա նշել է, որ իրենք փորձում են Հայաստանին բացատրել, որ խաղաղության հաստատումը բոլորի օգտին է և կոչ անում չշարժվել ուրիշի առաջարկներով։

«Կարծում ենք, որ եթե դուք գործեք այս տարածաշրջանի պայմաններին և աշխարհագրությանը համապատասխան, ապա դա շատ ավելի ձեռնտու կլինի տարածաշրջանի և ձեր համար»,- ասել է նա։

Նշենք, որ Թուրքիայում անցկացվող զորավարժությանը մասնակցել են Ադրբեջանի, ԱՄԷ-ի, Անգլիայի, Կատարի, Պակիստանի և ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերի ներկայացուցիչները։ Դիտորդի կարգավիճակով մասնակցություն են ապահովել ԱՄՆ-ն, Ավստրալիան, Եթովպիան, Մարոկկոն, Ֆրանսիան, Վրաստանը, Ղրղզստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Լիբիան, Մալայզիան և Օմանը։ Բարձր մակարդակի դիտարկման օրվան մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն