Արտաքին 3 տարի առաջ - 21:00 09-05-2023

Էրդողանը ընտրություններից հինգ օր առաջ բարձրացրել է պետական ծառայողների աշխատավարձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում կայանալիք համապետական ընտրություններից հինգ օր առաջ 45 տոկոսով բարձրացրել է շուրջ 700 հազար պետական ​​ծառայողների աշխատավարձը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Թուրքիայի ժողովրդին ուղղված տեսաուղերձում։

«Մենք որոշել ենք 45 տոկոսով բարձրացնել պետական ​​ծառայողների աշխատավարձը, խոսքը 700 հազար մարդու մասին է։ Այսպիսով, պետական ​​ծառայողի նվազագույն աշխատավարձը կբարձրանա մինչև 15 հազար լիրա (մոտավորապես 770 դոլար-խմբ․)»,- հայտարարել է Էրդողանը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի իշխանությունները մտադիր են 2023-2024 թվականներին բարձրացնել մոտ 700 հազար պետական ​​ծառայողների աշխատավարձերը։ Բացի այդ թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի իշխանությունները պատրաստվում են բարձրացնել նաև արտաժամյա աշխատավարձը, գիշերային աշխատողների աշխատավարձը և վետերանների նպաստը։

Էրդողանը միևնույն ժամանակ խոստացել է շարունակել աշխատավարձերի բարձրացումը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու, Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։

Էրդողանը Թուրքիան ղեկավարում է 20 տարի՝ սկզբում որպես վարչապետ (2003 թվականից), ապա՝ նախագահ (2014 թվականից)։ Դատելով հարցումների արդյունքներից՝ Էրդողանը կարող է կորցնել իշխանությունը, քանի որ Քըլչըդարօղլուի հետ գրեթե հավասար վարկանիշ ունի, իսկ որոշ դեպքերում ընդդիմադիր թեկնածուն գերազանցում է գործող նախագահին։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում