Ներքին 3 տարի առաջ - 19:35 09-05-2023

Սանկտ Պետերբուրգում ՀՀ քաղաքացին կրակել է խանութի այցելուների ուղղությամբ

Սանկտ Պետերբուրգում 40-ամյա տղամարդը կրակ է բացել Պյատերոչկա խանութում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Միջադեպը տեղի է ունեցել Կոլոնտայ փողոցի սուպերմարկետում։ Ըստ աղբյուրի՝ դանակով և օդամղիչ ատրճանակով զինված տղամարդը սկսել է կրակել ապրանքների և այլ այցելուների ուղղությամբ։ Վիրավորելով գնորդներից մեկին՝ հարձակվողը դիմել է փախուստի։
Շուտով իրավապահները բերման են ենթարկել կրակողին, պարզվել է, որ նա Հայաստանի քաղաքացի է։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն, այժմ որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում