Ուղիղ եթեր
Խոսք Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:00 08-05-2023

Հայաստանը չպետք է զուգահեռ մրցակցության մեջ մտներ մոսկովյան և արևմտյան հարթակներում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կողմերի միջև հաջողվեց հրադադար հաստատել, միջազգային հանրության շրջանում առկա էր կոնսենսուս, որ հայ-ադրբեջանական հետագա բանակցությունները պետք է ընթանան հենց Մոսկվայի միջնորդությամբ։ Այս իրավիճակը կտրուկ փոխվեց 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, երբ Ռուսաստանի և արևմտյան երկրների հարաբերությունները լարվեցին, ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի դադարեց գոյություն ունենալուց, իսկ Արցախյան հարցում միջնորդական առաքելություն իրականացնելու նպատակով կողմերի միջև լուրջ մրցակցություն սկսվեց։ Այս համատեքստում ձևավորվեցին հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան-վաշինգտոնյան և մոսկովյան հարթակները։

Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունների կողմից նկատվում է միտում, երբ արևմտյան երկրներում տարբեր ձևաչափերով՝ Փաշինյան-Ալիև, Միրզոյան-Բայրամով և այլն, իրականացվող բանակցություններից օրեր անց Հայաստանի իշխանության ներկայացուցիչները մեկնում են Ռուսաստան և բանակցություններ վարում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բացառություն տեղի չունեցավ նաև այս անգամ. Վաշինգտոնում մայիսի 1-4-ը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Մոսկվա՝ մայիսի 9-ին կայանալիք Հայրենական պատերազմին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Ենթադրվում է, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ արևմտյան երկրներ կատարած այցերից հետո Նիկոլ Փաշինյանը մշտապես այցելում է նաև Ռուսաստան՝ Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական Երվանդ Բոզոյանը նշեց, որ այս այցի պարագայում զարմանալի բան չկա, քանի որ այն զուգադիպել է մայիսի 9-ի հետ կապված միջոցառմանը, որին հրավիրվել են նաև այլ պետությունների ղեկավարները։ Նա հաստատեց, որ պարբերաբար ինչպես ղեկավարները, այնպես էլ արտգործնախարարները արևմտյան հարթակներում բանակցություններից հետո տեղափոխվում են և Մոսկվայում են բանակցությունները շարունակում։

Բոզոյանի համոզմամբ՝ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ընթանում է զուգահեռաբար երկու հարթակում։ «Դա ցույց է տալիս, որ փաստացի Ռուսաստանի և Արևմուտքի միջև կա մրցակցություն, և երկու հարթակներում բանակցություններն ընթանում են զուգահեռ՝ իրարից անկախ։ Նախկինում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով գործում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, երեք համանախագահները միասին էին հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ այսօր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի և արևմուտքի միջև կա մեծ պատերազմ, բնականաբար, նրանք նույն հարթակում չեն կարող կանգնել, այդ պատճառով էլ հարթակները զուգահեռ են ընթանում»,- նկատում է քաղաքագետը։

Երվանդ Բոզոյանը Մոսկվայում կայանալիք բանակցություններից և Փաշինյան-Պուտին հանդիպումից արդյունքներ չի ակնակլում, քանի որ մեծ հաշվով մոսկովյան հարթակում ածանցյալ բանակցություններ են ընթանում, իսկ հիմնական բանակցությունները տեղափոխվել են այսպես կոչված վաշինգտոնյան հարթակ։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Հայաստանը և Ադրբեջանն ակտիվորեն հենց այդ հարթակում են փորձում համաձայնության գալ։

Քաղաքագետը կարծում է նաև, որ երկու հարթակներում ընթացող բանակցային գործընթացը հիմնականում շահավետ է ադրբեջանական կողմի համար, որովհետև Ադրբեջանը պատերազմում հաղթել էր, ակտիվորեն փորձում էր իր հաղթանակը կապիտալիզացնել դիվանագիտական ոլորտում և փաստացի, որպես ուժեղ կողմ, փորձում է իր կողմ քաշել թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին՝ օգտագործելով վերջիններիս հակասությունները։

«Այսինքն, եթե արևմտյան կողմում ինչ-որ զիջումներ է կորզում, հետո գնում է ռուսական հարթակ և այնտեղ նշում է, որ, եթե դու ավելի մեծ զիջումներ չտաս, ապա ես կգնամ Արևմտյան հարթակ և այսպես շարունակ։ Ինչ վերաբերում է հայկական կողմին, քանի որ ինքը պարտված կողմ է, ապա պարբերաբար իր համար բոլոր հարթակներում զիջումներ է արձանագրում։ Դրա համար էլ ես այն կարծիքին էի, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը չպետք է զուգահեռ մրցակության մեջ մտներ այն երկու հարթակնում, որից նա միայն տուժելու էր»,- եզրափակել է Բոզոյանը։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր