Ներքին 3 տարի առաջ - 14:01 07-05-2023

Ավինյանը սրտացավ է Երեւանի եւ իր սեփական ապագայի համար․ Կենդանաբանական այգու «ռասկուլաչիտը»

Իրեն Երեւանի փրկությանը նվիրած Տիգրան Ավինյանի բոլոր բարեփոխումների հիմքում սեփական բիզնես շահերն են, ավելի ճիշտ ոչ թե երեւանցիների կյանքը բարելավելը, այլ իր համար մինչեւ ծերություն ապրուստ ստեղծելը։

Ավինյանի հեղափոխական ծրագրերը, ինչպես հայտնի է, միայն «սակուրաներ» տնկելով չեն սահմանափակվում։

Ինչպես հայտնի է, հաջորդ մեգանախագիծը Կենդանաբանական այգու տեղափոխումն է։ Մյասնիկյանի պողոտայի ժայռոտ բարձրավանդակի փոխարեն, այնտեղի կենդանիներին նախատեսում են տեղավորել Երևանի «Դալմայի այգիներ» կոչվող հարթավայրային տեղանք։

Oragir.News-ը փորձել է հաշվարկել, թե մոտավորապես որքան շահ կարող է ունենալ Ավինյանը այսպիսի մի լայնածավալ ծրագիր իրականացնելու արդյունքում։

Պարզեցինք, որ Մյասնիկյանի պողոտայում հողատարածքի միայն 1քմ-ն արժե մոտավորապես 300 դոլար։

Կենդանաբանական այգու՝ մոտ 157 հա (1․157․000 քմ) տարածքը, մոտավոր հաշվարկով, այս դեպքում կարժենա 347 100 000 դոլար։ Այդ նույն տարածությունը, օրինակ՝ Երևանի «Դալմայի այգիներ» կոչվող տեղանքում կարելի է ձեռք բերել կրկնակիից ավելի ցածր՝ 115 դոլարով, եթե իհարկե, Երևանը գնի այդ տարածքը, որովհետև ամենայն հավանականությամբ, տարածքն անվճար հատկացվելու է պետության կողմից։

Հետևաբար, միևնույն՝ 157 հա տարածքն այստեղ կկազմի մոտ 133 055 000 դոլար։ Ստացվում է, որ մի հողատարածքն ազատելուց հետո ձեռք է բերվում այդպիսի մակերեսով, բայց այդ տարածքի կրկնակի նվազ գինն ունեցող տեղանք։

Բացի այդ, տեղեկություններ են շրջանառվում, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսքանով չի բավարարվելու և Կենդանաբանական այգու ազատված տարածքում պատրաստվում է բազմաբնակարան շենքերի կառուցապատման ծրագիր իրականացնել։ Եթե հաշվի առնենք կենդանաբանական այգու մակերեսը, ապա մոտավոր հաշվարկներով այնտեղ հնարավոր կլինի մի ամբողջական թաղամաս կառուցել՝ նվազագույնը մոտ 50 բազմարակարան (օրինակ՝ 15 հարկանի) շենքեր։

Եթե նկատի ունենանք, որ շենքերի յուրաքանչյուր հարկում կարող է լինել միջինում 6 չկահավորված ու չվերանորոգված բնակարան, ապա մոտավոր հաշվարկով, այս դեպքում խոսքը կարող է գնալ յուրաքանչյուր շենքի բնակարանների վաճառքի արդյունքում ստացված մինչև 7 մլն դոլարի մասին։

Օրինակ՝ 50 այսպիսի շենքերի դեպքում արդեն կլորիկ եկամուտ է ստացվում՝ 350․000․000 դոլար։

Սա չափազանց մոտավոր հաշվարկ է, թե ինչքան «սրտացավ» է պարոն Ավինյանը Երեւանի եւ իր սեփական ապագայի համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը