Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:23 06-05-2023

ՀԷՑ-ի շնաձկային ախորժակի պատասխանատուն Ազգային ժողովն է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ ՀԷՑ–ի նոր բաժանորդ դառնալու համար մարդիկ պետք է մինչ 250․000 դրամ վճարում կատարեն նախկին 63,000 դրամի փոխարեն։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այս ամենի պատճառը Երևանում տեղի ունեցող հախուռն, չպլանավորված շինարարությունն է։

«Վերջին տարիներին ընթացքում մոտ 300 բնակելի շենքի շինարարության թույլտվություն է տրամադրվել, որի սպասարկման համար պետք է էներգետիկ կարողությունները կտրուկ ավելացնել։ ՀԷՑ-ը պատրաստ չէ սպասարկման փոքր գումարներով այդ էներգետիկ կարողությունները ավելացնել և իր հերթին պահանջ է դրել, որ վերանայվի բաժանորդային միացման վճարի գումարը․ սա է հիմնական պատճառը»,- ասաց տնտեսագետը և հավելեց, որ նմանատիպ իրավիճակներ են ստեղծվել նաև գազի և ջրի, կոյուղու դեպքում։

Հարցրինք Պարսյանից՝ հնարավոր է՝ մի օր էլ որոշեն, որ այդ գումարը պետք է լինի 1 մլն․, որ կառույցը պետք է դա զսպի, տնտեսագետն ասաց. «Դա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է որոշում, որին նշանակել է ՀՀ ազգային ժողովը, այսինքն՝ մենք պետք է այս ամբողջ պահանջները, մտահոգությունները ԱԺ-ի միջոցով ներկայացնենք հանրային ծառայության հանձնաժողովին և մեր ժողովրդին»,- ասաց Պարսյանը։

Ճշտող հարցին, թե որքանով են նրանց բերած հիմնավորումները արժանահավատ, տնտեսագետն ասաց. «Այնքանով է արժանահավատ, որ ՀԷՑ-ը ասում է, որ հախուռն շինարարություն եք սկսում, շենք եք կառուցում, հետո դիմում եք ինձ, ասում եք՝ հոսանք տրամադրեմ, ես այդ կարողությունները չունեմ, ես պետք է էլեկտրակայաններ, ենթակայաններ դնեմ, որ սպասարկի, իսկ դա լրացուցիչ ներդրում է․ փողը տվեք՝ այդ ներդրումն անեմ, հակառակ դեպքում շենքը, որ տվել եք կառուցման, հոսանք չի ունենա»,- նշեց տնտեսագետը և հավելեց, որ նոր բնակարան կառուցողները տուժելու են և ստիպված են լինելու անհամեմատ շատ վճարել միացման համար։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
19:20 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:42 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը