Մամուլ 3 տարի առաջ - 08:03 06-05-2023

Ինչ գնաճ է արձանագրվել մեկ տարվա ընթացքում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետությունում սպառողական շուկայում 12-ամսվա ընթացքում գնաճը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, կազմել է 3.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.1%:

ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2023թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2%. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.4% հավելաճ։ Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով: 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հացի 1.9%, մարգարինի՝ 2.6%, թարմ կաթի՝ 5.9%, պանրի՝ 11.4% գնաճ։ Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, արձանագրվել է 10.7%, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5% գնանկում:

Ձվի գինը 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, նվազել է 1.8%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 1.5%-ով: Մրգի ապրանքախմբում 2023թ. ապրիլին, 2022թ. ապրիլի համեմատ, գներն աճել են 6.6%-ով, իսկ 2023թ. մարտի համեմատ՝ 6.3%-ով: Պանրի գինը նախորդ տարի ապրիլ ամսին տատանվել է 2036-2850 դրամի սահմաններում, իսկ այս տարի այն արժե 2660-3950 դրամ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում