Արտաքին 3 տարի առաջ - 16:00 03-05-2023

Ուկրաինան փորձել է ԱԹՍ-ով հարվածել Ռուսաստանի նախագահական նստավայրին, Պուտինը չի տուժել

Ուկրաինան այս գիշեր անօդաչու թռչող սարքերի միջոցով փորձել է հարվածել Կրեմլի նախագահական նստավայրին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ ռուսական հատուկ ծառայություններին հաջողվել է ոչնչացնել անօդաչու թռչող սարքերը և կանխել հարձակումը։

«Երկու անօդաչուներով թիրախավորել են Կրեմլը։ Ռազմական և հատուկ ծառայությունների կողմից ռադիոլոկացիոն պայքարի համակարգերի կիրառմամբ ժամանակին ձեռնարկված գործողությունների արդյունքում սարքերը շարքից հանվել են»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին հարձակման հետևանքով չի տուժել։ Նշվում է, որ Պուտինի աշխատանքային գրաֆիկը փոփոխությունների չի ենթարկվել և շարունակվել է սովորական ռեժիմով։

Ռուսական կողմը կատարվածը որակել է ահաբեկչություն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի