Մշակույթ 3 տարի առաջ - 22:38 30-04-2023

Միշտ կա հասարակության կողմից չհասկացվելու, չընդունվելու, չգնահատվելու վախը. գյումրեցի նկարչուհի

Գյումրեցի նկարչուհի Ասյա Հարությունյանը նկարում է արդեն 8 տարի։ Նկարելու տաղանդը իր մեջ բացահայտել է շատ փոքր տարիքում, բայց ավելի ուշ է հասկացել, որ նկարչությունը իր համար դառնալու է այն արտահայտչամիջոցը, որով կարողանալու է արտահայտել իր մտքերն ու հույզերը։ Ասյան նկարչության բնագավառում չունի ակադեմիական կրթություն, մասնավոր պարապմունքերի է հաճախել։ Ասում է՝ օր օրի հասկանում է, որ ճիշտ տեղում է և կայացրել է ճիշտ որոշում։



«Փոքրուց միշտ սիրել եմ նկարել, խորացված նկարել, բայց դա ինձ մոտ ավելի վառ սկսեց արտահայտվել 8 տարի առաջ։ Երբ սկսեցի նկարել, դա դարձավ իմ արտահայտման լեզուն, իմ նկարներով ես իմ մտքերն ու զգացմունքներն եմ փոխանցում։ Վրձինով խոսելը տվեց նաև հնարավորություն գունավորել մտքերս։ Ես ոգեշնչվում եմ գարնան ծաղկած ծառերից, ինչը իմ համար կյանքի նոր շունչ է և սեր։ Ես գեղեցիկից, բարուց, անկեղծ ժպիտից և պարզապես այն, ինչ լավն է, պարզ և դրական, ոգեշնչվում եմ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ասյա Հարությունյանը։

Ասյան սովորել է ՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում՝ ՏՏ բաժնում, բայց իրենը չի եղել այդ ուղղվածությունը, իրեն հարազատը նկարչությունն է։ Խոստովանում է՝ իր մասնագիտությամբ չի զբաղվել և ցանկություն էլ չունի, իրեն գրավում են գույներն ու վրձինը։



Ասյան ասում է՝ ստեղծագործող մարդուն ոչինչ չի կարող խանգարել, ամեն տեղ, ամեն պայմաններում էլ կստեղծագործի, բայց միևնույնն է, ցանկացած արվեստագետ հոգու խորքում վախ ունի՝ հասարակության կողմից չհասկացվելու, չընդունվելու, չգնահատվելու։

Ասյա Հարությունյանը ստեղծագործում է իմպրեսիոնիզմ ժանրում։ Գյումրեցու նկարչուհու ստեղծագործությունների առանցքում են՝ գեղանկարչությունը, բնապատկերները, երբեմն նաև աբստրակտ ոճում է նկարում։ Ասյա Հարությունյանը արդեն հասցրել է չորս ցուցահանդես ունենալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը