Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 29-04-2023

Հյուսիային Կիպրոսը Թյուրքալեզու երկրների ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել, Անկարան գոհ է

Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության խորհրդարանը ապրիլի 28-ին Անկարայում կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության խորհրդի նիստում տեղի ունեցած միաձայն քվեարկության արդյունքում կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի դիտորդի կարգավիճակ է ստացել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Որոշման կապակցությամբ հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որում իր գոհունակությունն է հայտնել։ Պաշտոնական Անկարան ողջունել է, որ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը դիտորդի կարգավիճակ է ստացել կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում։

«Մենք գոհ ենք Թյուրքալեզու պետությունների խորհրդի 12-րդ նիստի մասնակիցների որոշումից՝ Լեֆկոսային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ: Մենք հուսով ենք, որ այս քայլը կնպաստի ինչպես Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, այնպես էլ ողջ թյուրքական աշխարհի շահերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ կիպրոսցի թուրքերը թյուրքական աշխարհի անբաժանելի մասն են։ Թուրքական կողմը որոշման կապակցությամբ շնորհավորել է կազմակերպության բոլոր անդամներին՝ նշելով, կայացված որոշումը պատմական է, և այն կնպաստի Հյուսիսային Կիպրոսի և կազմակերպության անդամ պետությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը։






Ամենից շատ դիտված

20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
15:10 Բլոգեր «Գեորգիքս»-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Հրազդանի կիրճում՝ «Ամառ» ռեստորանում, իրեն անհիմն հրել են
15:01 Արմավիրի Երևանյան փողոցում շինանյութի պահեստ է այրվել
11:29 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
07:15 Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզերում․ «Իրավունք»