Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:19 26-04-2023

Մտավորականները ոչ բոլորն են լուռ, բայց ո՞ր պատի ծակերն են մտել մեր ռազմական գործիչները

«Սարսափելի բան է, ի՞նչ կարող եմ ասել, մենք հասցրինք նրան, որ իրենք դա արեցին։ Սարսափելի վիճակ է։ Ժողովրդին առաջնորդ է պետք։ Ես ինքս արվեստի մարդ եմ, բայց սիրտս ցավում է, անընդհատ պատեպատ ես կպչում, բոլորը խոսում են, ասում՝ դուրս եկեք հրապարակ, բայց ասողն ինքն էլ չի գնում։ Ինչի՞ մասին է խոսքը։ Մտավորականները բոլորը չէ, որ լուռ են, ասում են, որ ժողովուրդն ինքն իրեն կհավաքվի, բայց ո՛չ, մեզ առաջնորդ է պետք։ Հետո ես կարծում եմ, որ պետք է ռազմական գործիչ լինի։ Այո՛, ինքը պետք է համախմբի, բայց ես չգիտեմ, պատի ծակերն են մտել մեր գեներալները, պատերազմի մասնակիցները, ո՞ւր են, ոչ մեկի ձայնը չի լսվում, ոչ մեկի պետքը չէ, մենք խաբված ենք, ու հիմա էլ գնում ենք կործանման։ Մեզ առաջնորդող անձ է պետք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սունդուկյան թատրոնի դերասանուհի Գրետա Մեջլումյանը՝ պատասխանելով հարցին, թե տեղյակ է արդյո՞ք, որ Բերձորի միջանցքի կամուրջի վրա դրված ցուցանակի վրա գրված է՝ «Դուք մտնում եք Ադրբեջանի Հանրապետություն»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին