Ներքին 2 տարի առաջ - 21:20 20-03-2024

Ֆրանսիացի մտավորականները հանդիպել են Սյունիքի մարզպետի հետ

Մարտի 19-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը և մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընդառաջ հանդիպեցին ֆրանսիացի հանրահայտ գրող, ճանապարհորդ, լրագրող Սիլվեն Տեսոնին, «LE FIGARO MAGAZINE» պարբերականի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուիսոնին, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանին և ճանապարհորդ, լուսանկարիչ Անտուան Ագուջյանին: Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։

Մտավորականները զգալի ավանդ ունեն Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին համաշխարհային հանրությանն իրականությունը ներկայացնելու գործում։

Հայկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ սա կարևոր է մարզի բնակիչների համար, քանի որ վստահություն է ներշնչում, որ իրենց խնդիրների մասին աշխարհում բարձրաձայնողներ կան։

Հյուրերի փոխանցմամբ այցի նպատակն է ուղերձ հղել Հայաստանի քաղաքացիներին, որ մենակ չեն, անտարբերություն չկա իրենց հարցերի նկատմամբ, իսկ իրենք, յուրաքանչյուրն իր բնագավառում ու մեծ լսարանի առջև, աշխարհին պատմում են Հայաստանի շուրջ առկա վտանգների մասին՝ փորձելով ազդել Ֆրանսիայի քաղաքական վերնախավի որոշումների վրա։

Ծավալված զրույցի ընթացքում մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները պատասխանեցին Ֆրանսիայից եկած հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Սյունիքի շուրջ աշխարհաքաղաքական գործընթացներին, խաղաղության օրակարգին, բնակչության անվտանգությանը, ԼՂ-ից տեղահանված ու այստեղ հաստատված անձանց և այլն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը