Արտաքին 3 տարի առաջ - 15:00 25-04-2023

Թուրքիայի 60 տարվա երազանքը իրականություն է դառնում

Թուրքիայի հարավային Մերսին նահանգի Ռուսաստանի աջակցությամբ կառաուցվող Աքքույու ատոմակայանի առաջին էներգաբլոկում ապրիլի 27-ին կկայանա միջուկային վառելիքի բեռնման արարողությունը և ատոմակայանը միջուկային օբյեկտի կարգավիճակ կստանա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ արարողությանը կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի պետական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Աքքույու ատոմակայանի կառուցումը Թուրքիայում իրականացվող ամենախոշոր նախգծերից մեկն է, որը երկրի էներգետիկ անկախության գործում։ Ակնկալվում է, որ կայանի առաջին էներգաբլոկը շահագործման կհանձնվի նախնական փորձնական փորձարկումից և նախապատրաստումից հետո, որը կհետևի միջուկային վառելիքի բեռնմանը։

Նշենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև Աքքույու կառուցման համաձայնագիրը ստորագրվել էր դեռևս 2010 թվականի մայիսին։

2018 թվականի ապրիլի 3-ին Անկարայում տեղի ունեցած համատեղ արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակամուրջի ձևաչափով իրականացրեցին ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի հիմնարկեքի արարողությունը։ 2 տարի անց՝ 2020 թվականի ապրիլի 8-ին երկրորդ բլոկի շինարարության մեկնարկով, աշխատանքները մեծ թափ ստացան։ 2021 թվականի մարտի 10-ին կայացավ երրորդ, իսկ 2022 թվականի հուլիսի 21-ին՝ չորրորդ էներգաբլոկի հիմնարկեքի արարողությունը։

Այսպիսով Թուրքիայի առաջին ատոմակայանը՝ Աքքույուն, դարձել է աշխարհի ամենամեծ ատոմակայանը, որտեղ բոլոր 4 էներգաբլոկները կառուցվում են միառժամանակ։ Աշխատանքները շարունակվում են ամբողջ շինհրապարակում՝ ներգրավելով հազարավոր անձնակազմի։

Թուրքական Sondakika լրատվականը հայտնում է, որ Թուրքիան շուրջ 60 տարի սպասում էր այս պահին: «60 տարվա երազանքը իրականություն է դառնում»,- գրել է լրատավամիջոցը:


Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար