Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:37 25-04-2023

Հակաճգնաժամային խորհուրդը ստեղծվեց. Փաշինյանի հորդորով է Ա. Հարությունյանն ընդառաջել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, ստեղծվել է Արցախի Հանրապետության նախագահին կից Հակաճգնաժամային խորհուրդ, և հաստատվել է խորհրդի կանոնադրությունը: Նոր կառույցը, ըստ կանոնադրության՝ ձեւավորվել է պետական իշխանության և հանրային շրջանակների միջև ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով։ Հիշեցնենք, որ խորհրդի ձեւավորման պահանջով անցած ամիսներին հանդես էր գալիս ՀԿ սեկտորի կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը, որին Արցախում համարում են սորոսական թեւի ներկայացուցիչ: Վերջինս ընդգրկված է խորհրդի կազմում, եթե չասենք, որ նա է ղեկավարում այդ խորհուրդը։

Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի հորդորով է Ա. Հարությունյանն ընդառաջել:
Արցախում Տիգրան Պետրոսյանին համարում են Նիկոլ Փաշինյանի խոսափողը եւ չհրապարակված ծրագրերի իրականացնողը։ Տիգրան Պետրոսյանը նախօրեին պետք է մասնակցեր է նաեւ ԱՀ նախագահի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստին: Սակայն նրան հրավիրելու փաստն այնպես է հունից հանել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին, որ նա բացատրություններ է պահանջել նախագահից, թե ինչ կարգավիճակով եւ իրավունքով է Պետրոսյանը մասնակցելու այդ նիստին և ինքն է հրաժարվել մասնակցել: Մոսիյանի կռիվը ոչ այնքան անձի դեմ է եղել, որքան այն բանի, որ ՀՀ իշխանությունների «աչքն ու ականջը» Արցախում մասնակից չդառնա նեղ կազմով քննարկումներին եւ ինֆորմացիան չհասցնի Երեւան։

Երեկ մեր բազում փորձերը՝ կապվել Արթուր Մոսիյանի և Տիգրան Պետրոսյանի հետ, անհաջողության մատնվեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ