Արտաքին 3 տարի առաջ - 16:30 24-04-2023

Ադրբեջանը և Վրաստանը պաշտպանական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանի պաշտպանության նախարար նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Բաքվում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Զաքիր Հասանովը գոհունակություն է հայտնել Վրաստանի պաշտպանության նախարարի այցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպումները կարևոր դեր են խաղում Ադրբեջանի և Վրաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում։ Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերություններն ամրապնդվել և զարգացել են ինչպես ռազմական, այնպես էլ բազմաթիվ ոլորտներում։

Վերջինս միևնույն ժամանակ Հայաստանին մեղադրել է հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում սադրանքներ իրականացնելու մեջ, որոնք, իր խոսքով՝ նպատակ ունեն սրել տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Բուրչուլաձեն իր հերթին այցի կապակցությամբ գոհունակություն է հայտնել՝ ուշադրություն հրավիրելով երկու ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամության և փոխվստահության վրա։ Նա ընդգծել է նման հանդիպումների կանոնավոր անցկացումը և հարաբերությունների ընդլայնման կարևորությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման գործում։

Հաղորդվում է, որ կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հասանովն ու Բուրչուլաձեն անդրադարձել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ և եռակողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև մտքեր են փոխանակել համատեղ զորավարժությունների և աշխատանքային հանդիպումների ինտենսիվության բարձրացման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում կողմերը Ադրբեջանի և Վրաստանի կառավարությունների միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար