Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 23:15 23-04-2023

Իմ վրձնով պայքարը սկսել եմ 2009թ-ից ցեղասպանության դեմ. Վաչագան Պողոսյան

Ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում բացվել է գյումրեցի նկարիչ՝ Վաչագան Պողոսյանի «Ո՛չ ցեղասպանությանը» խորագրով ստեղծագործությունների ցուցահանդեսը։

«Նկարել սկսել եմ 6 տարեկանից, բայց մասնագիտությամբ ֆիզկուլտուրայի ուսուցիչ եմ, չեմ աշխատում այդ մասնագիտությամբ, ավարտել եմ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը։ Ես ինքնուս նկարիչ եմ, գույները իմ մոտ ավելի վառ են խոսում, քան բառերը՝ դա փաստ է։



Կարծում եմ, որ նկարչությունը համամարդկային լեզու է՝ լռության լեզվի մեզ հասանելի շերտը, և ես այդ լեզվով եմ խոսում և պայքարում՝ ասելով ոչ ցեղասպանությանը։ Ես ապրում եմ գույներով արտահայտվելու աննահանջ ցանկությանբ և գիտակցությամբ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է գյումրեցի նկարիչ Վաչագան Պողոսյանը։



Վաչագան Պողոսյանը ունեցել է 37 անհատական ցուցահանդեսներ՝ բոլորն էլ նվիրված Հայոց ցեղասպանությանը, Հոլոքոստին և Ռուանդային Մոսկվայում՝ հրեական սինագոգում, Չելյաբինսկ քաղաքում, Երևանում, Գյումրիում։

«Իմ վրձնով պայքարը սկսել եմ 2009թ-ից ցեղասպանության դեմ։ Մեր ազգը հիմա, կարծես, կանգնած է նոր ցեղասպանության շեմին և մենք ականատես ենք լինում դրան և «Ո՛չ ցեղասպանությանը» ցուցահանդեսը, կարծես թե փոքրիկ բոյկոտ է և պայքար նոր ցեղասպանությունները կանխելու նպատակով։



Իմ կարծիքով՝ ամեն հայ պիտի վրեժ ունենա իր մեջ, իսկ այս 44-օրյա պատերազմից հետո իմ վրեժը հազարապատկվել է։ Եվ իմ կարծիքով, եթե հայը այսօր չունի վրեժ, նա հայ չէ»,- եզրափակեց գյումրեցի նկարիչ Վաչագան Պողոսյանը։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
16:28 Ախուրյանում ասֆալտը 2-3 տարում քանդվում է, գազի խողովակները կան, բայց տներ չեն հասնում․ ավագանու անդամ

Ձեզ գուցե հետաքրքրի