Ներքին 3 տարի առաջ - 10:29 22-04-2023

ՄԻՊ-ը կարևորել է զինծառայողների իրավունքների պաշտպանության գործող մեխանիզմների կատարելագործումը

Ապրիլի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» Եվրոպայի խորհրդի ծրագրի բացման միջոցառմանը և հանդես եկել ողջույնի խոսքով։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, խախտումների կանխարգելմանը, հնարավոր խախտումների դեպքերի արդյունավետ քննությանն ու բացահայտմանը միտված կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կին զինծառայողների համար հավասար հնարավորությունների ապահովմանը, զինված ուժերում նրանց ներգրավվածության ու առաջխաղացման խթանմանը։

Իր ելույթում Պաշտպանը շնորհակալություն է հայտնել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին մարդու իրավունքների խթանման տարբեր ուղղություններով Պաշտպանի հաստատության հետ արդյունավետ համագործակցության համար՝ շեշտադրելով «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» և «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – II փուլ» ծրագրերի շրջանակում երկու հաստատությունների կողմից համատեղ կատարված աշխատանքներ արդյունքները։

Պաշտպանը կարևորել է զինծառայողների իրավունքների պաշտպանության գործող մեխանիզմների կատարելագործումը և նոր մեթոդների ներդնումը՝ երաշխավորելով ծառայության հավասար պայմաններ նաև կանանց համար: Մանասյանը առանձնահատուկ շեշտադրել է զինված ուժերում բարեվարքության ինստիտուտի կայացման կարևորությունը։

Միջոցառմանը ուղջույնի խոսքով է հանդես եկել նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և բարձր գնահատել Պաշտպանի հաստատության դերը ծրագրի իրականացման գործում։

«Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը

Ձեզ գուցե հետաքրքրի