Ներքին 3 տարի առաջ - 19:37 20-04-2023

Պետության թողտվությամբ է «Վեոլիա Ջուրը» այդքան ջրանջատում անում

Վերջին շրջանում ջրանջատումները տարբեր պատճառներով դարձել են հաճախակի։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին՝ ժամը 10.00-ից, մինչև ապրիլի 21-ը՝ ժամը 22.00-ը, կդադարեցվի Երևանի տասնյակ հասցեների և Կոտայքի մարզի երկու գյուղերի ջրամատակարարումը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, Oragir.News-ի հետ զրույցում խոսելով հաճախակի դարձած ջրանջատումներից, ասաց, որ կամայական ոլորտ ունի իր պետական վերահսկողությունը և այդ ոլորտում քաղաքականություն մշակողը։

Պիպոյանն ասաց նաև, որ այս մասով վերահսկողություն է իրականացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող և քաղաքականություն մշակող մարմինը ինքը պետք է հստակ չափորոշիչներ ունենա և սպառողակենտրոն մոտեցում ունենա։

«Ես եթե անգամ այս պահին խախտում չեմ տեսնում, հասկանում եմ, որ պրոբլեմ է, որ ոլորտային քաղաքականությունը մշակվել է այնպես, որ ինքը այդ «երկու օր ջուր չի լինի» հայտարարությունը կարողանում է հանգիստ տալ։ Այսինքն, ի սկզբանե ոլորտայի քաղաքականություն մշակողը չի ասել, որ գործդ կիրականացնես այնպես, որ լինի այսպես, այնպես»,- ասաց Պիպոյանը։

Պիպոյանը ասաց, որ մենք այստեղ ունենք պրոբլեմ, և դա այն է, որ մենք չունենք վստահություն․ նմանատիպ դեպքերում բիզնեսը առաջնորդվում է ոչ թե քաղաքացու հարմարավետությամբ, այլ պետական, և պետությունը իրեն չի պարտադրում գոնե մինիմալն ապահովել իր քաղաքացու համար, որ հիմա էլ մենք հասկանայինք, որ կարող էինք պարզել՝ սա միանշանակ անհետաձգելի աշխատանք է, թե անհետաձգելի աշխատանք չէ»։

Պիպոյանն ընդգծեց, որ այստեղ խնդիր միանշանակ կա, բայց այդ խնդրի պատճառն այն է, որ մենք կտրված ենք մարդակենտրոնությունից և սպառողակենտրոնությունից։

Խոսելով ջրամատակարարող ընկերության և սպառողի միջև կնքված պայմանագրից և կողմերի թույլ տված խախտումներից՝ Պիպոյանն ասաց. «Պայմանագրում ասվում է, որ ինքը պետք է անի ներդրումներ, համապատասխան շինաշխատանքներ և այլն, և այլն։ Կազմակերպությունը պետության հետ էլ ունի պայմանագիր, այդ պայմանագիրը երբ կնքվում է, այդ ժամանակ քաղաքականություն մշակող է պետք, որ այդ դրույթները ներառի։ Եվ հիմա էլ մենք պետք է նայենք ոչ թե միայն սպառողի հետ պայմանագրից ելնելով, որտեղ ինքը այդ կետերը ներառել է, այլ պետության հետ կնքած պայմանագրից»,- ասաց Պիպոյանը և հավելեց, որ տեղին է քննարկել այն, որ ի սկզբանե այդ պարտովարությունը բիզնեսի վրա դրած չէ։

«Այն, ինչ հնարավոր է 48 ժամվա մեջ անելու փոխարեն անել 7 օրում, պետք է արվի 7 օրվա մեջ, որ մարդկանց գոնե երեք ժամով երեք անգամ օրը ջուր տան։ Քանի որ կան սանիտարական խնդիրներ և այլն»,-ասաց Պիպոյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում