Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:30 17-04-2023

Իշխանական ԶԼՄ-ն փորձում է ամեն գնով մեզ վարկաբեկել. զոհվածի մայր

«Մի քանի ծնողով զանգահարեցինք և պահանջել ենք, որ հերքեն, և որ հասկացանք՝ իրենք միտք չունեն իրենց գրածը հերքելու, մենք իրավական պահանջ ներկայացրինք՝ հղում անելով օրենքին ու ասացինք, որ եթե հերքումը չդնեն, էդ դեպքում կդիմենք դատարան և իրենց հավաստի աղբյուրին կբացահայտենք։ Ես ինքս անձամբ խոսել եմ հետները ու ոնց հասկացա, իրենք ոչ էլ զղջում էին իրենց կեղտոտ հոդվածի համար։ Մի խոսքով՝ պահանջեցինք, որ եթե հերքում չդնեն, դիմելու ենք դատարան։ Մեր ուղարկած հերքումը տեղադրեցին, բայց իրենց տեղադրածը այնքան էլ մեր սրտով չէ, բայց ասում են, որ իրավական առումով նորմալ է։ Մենք արդար ենք, մեր որդիների արյունը չենք վաճառում. վախենալու և ամաչելու ոչինչ չունենք։ Եթե իրենք վստահ լինեին, որ մենք փող ենք վերցրել, կամ բնակարան, ապա էդ հերքումն էլ չէին դնի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանե Արզումանյանը՝ անդրադառնալով օրերս Civic.am կայքում մի քանի զոհված զինծառայողների վերաբերյալ հոդվածին, որը, ըստ ծնողների, ծայրից ծայր զրպարտություն է։

Գայանե Արզումանյանի խոսքով՝ իշխանական ԶԼՄ-ն փորձում է ամեն գնով վարկաբեկել այն որդեկորույս ծնողներին, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն։

Հիշեցնենք, որ Civic.am լրատվական կայքում 14.04.2023 թ.-ին հրապարակվել էր հոդված, որ զոհվածների պարբերաբար ընդդիմադիր քաղաքական ակտիվություն ցուցաբերող ծնողների մի մասը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից և նրա անունից ստացել է 15-30 միլիոն դրամ և բնակարաններ նորակառույցներում։ Մասնավորապես, Արմեն Գալստյանը ստացել է 30 միլիոն դրամ և բնակարան նորակառույցում։ Գայանե Արզումանյանը ստացել է 30 միլիոն դրամ։ Գոհար Դավթյանը ստացել է 30 միլիոն դրամ։ Վահիդ Սահակյանին արդեն խոստացել են բնակարանը, և վերջինս սպասում է այն ստանալուն։ Գարիկ Գալեյանը ստացել է առնվազն 15 միլիոն դրամ և առաջիկայում կստանա նաև բնակարանը։ Այս գումարներն ու բնակարանները տրվում են ծնողներին ակտիվ ցուցարարության համար, թե՝ ոչ, հստակ չեն նշել։

Զոհված զինծառայողների ծնողները հերքում էին պահանջել սույն լրատվական կայքից։

Նշենք, որ Civic.am լրատվական կայքը ընդունել է, որ ծնողներին զրպարտել է` մեղադրելով դրամ ու տուն ստանալու մեջ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ