Արտաքին 3 տարի առաջ - 19:30 17-04-2023

Պենտագոնից արտահոսած գաղտնի փաստաթղթերի համաձայն՝ Ուկրաինայի հակահարձակումը նախատեսված է ապրիլի 30-ին

ԱՄՆ-ի և իր դաշնակիցների աջակցությամբ Ուկրաինայի զինված ուժերի առաջիկա հակահարձակումը նախատեսված է ապրիլի 30-ին։ Այս մասին տեղեկացնում է Newsweek պարբերականը՝ հղում անելով վերջերս Պենտագոնից արահոսած գաղտի փաստաթղթերին։

Պարբերականը պարզաբանում է, որ ռազմական գործողությունների մեկնարկից մեկ տարի անց եվրոպական տասը երկրներում զգալիորեն թուլացել է Կիևին տրամադրվող աջակցությունը։

Լրագրողների կողմից ուսումնասիրված 40 փաստաթղթերից մեկը մեկը մանրամասն տեղեկատվություն է տրամադրում Կիև ուղարկված տեխնիկայի, հունվարից ապրիլ մատակարարումների ժամանակացույցի և ուկրաինացի զինվորականների վերապատրաստման մասին։ Վերոհիշյալ մատակարարումները նախատեսվում է ավարտել մինչև գարնանային հարձակումը։ «Ապրիլի 30-ին նախատեսված ուկրաինական հարձակմանն ընդառաջ մատակարարումները և աջակցությունը ուղղվում են Ուկրաինա»,- նշում է լրատվականը:

Միևնույն ժամանակ չի հաղորդվում, թե Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակողական գործողությունը որ ուղղությամբ կիրականացվի և դրա շրջանակներում ուկրաինական կողմը որ բնակավայրերն է պատրաստվում իր վերահսկողության տակ վերցնել։ Բացի այդ լրատվամիջոցը նաև կանխատեսումներ է ներկայացրել, համաձայն որոնց Ուկրաինայի զինված ուժերը կպարտվեն Բախմուտում և ստիպված կլինեն լքել քաղաքը։

Newsweek-ը նաև մեջբերել է տասը եվրոպական պետությունների ցանկը, որոնք փաստաթղթի համաձայն՝ զգալիորեն թուլացրել են իրենց աջակցությունը Ուկրաինային։ Այդ երկրների թվում են Բելգիան, Բուլղարիան, Դանիան, Հունաստանը, Լյուքսեմբուրգը, Լատվիան, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան։

Ավելի վաղ The Washington Post պարբերականը, վկայակոչելով Պենտագոնից արտահոսած արտահոսած փաստթղթերին հայտնել էր, որ հակահարձակման ընթացքում Ուկրաինան պատրաստվում է հետ վերցնել վերահսկողությունը արևելքում գտնվող տարածքների վրա և միառժամանակ շարժվել դեպի հարավ։ Փաստաթղթերում նշվում է՝ Վաշինգթոնի տվյալներով՝ գործողությունը կհանգեցնի միայն փոքր տարածքային նվաճումների։ Հունվարին միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ առաջիկա հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կփորձեն վերականգնել իրենց վերահսկողությունը Զապորոժիեի շրջանի ռուսական հատվածի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի