Մամուլ 3 տարի առաջ - 08:33 14-04-2023

Ռուսաստանը հարցում է իրականացրել Հայաստանում. արդյունքները մտահոգել են Կրեմլին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Որոշ տեղեկություններով, Ռուսաստանը ՀՀ-ում իր դեսպանատան միջոցով վերջերս հարցում է իրականացրել Հայաստանում, որը, մեղմ ասած, խայտառակ արդյունքներ է գրանցել Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունքի հարցում։ Եթե մինչեւ 2018-ի հեղափոխությունը հայաստանցիների ավելի քան 70 տոկոսը դրական վերաբերմունք ուներ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ, ապա այժմ այդ ցուցանիշը գրեթե կրկնակի նվազել է եւ մոտավորապես 40 տոկոս է կազմում։

Կրեմլում այս փաստը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել, բայց առայժմ չգիտեն ինչ անել եւ չեն պատրաստվում կտրուկ միջոցների դիմել, քանի որ հընթացս փորձել են ճշտել նաեւ Արեւմուտքի նկատմամբ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը եւ հանգստացել են, երբ տեսել են, որ այստեղ շեշտակի աճ չի գրանցվել: Փոխարենը, ըստ հարցումների, ավելացել է ՀՀ քաղաքացիների` Իրանի նկատմամբ վստահության ցուցանիշը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի