Արտաքին 4 տարի առաջ - 10:06 27-03-2022

Բայդենը նախազգուշացրել է Կրեմլին ՆԱՏՕ-ի որևէ երկիր ներխուժելու դեպքում հնարավոր հետևանքների մասին

Ամերիկյան զորքերը Եվրոպայում են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանելու, այլ ոչ թե ռուսական բանակին դիմակայելու համար։ Այս մասին Վարշավայում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նախագահն իր ելույթում ընդգծել է, որ ռազմական դաշինքը պաշտպանական գործառույթ է իրականացնում և երբեք չի փորձել խախտել Ռուսաստանի սահմանները։ Միաժամանակ Բայդենը նախազգուշացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՆԱՏՕ-ի ցանկացած երկրի տարածք ներխուժման հնարավոր հետևանքների մասին։
Բացի այդ, ըստ Բայդենի, Պուտինը չի կարող մնալ իշխանության ղեկին։ Սպիտակ տունը պարզաբանել է, որ նախագահը նկատի է ունեցել Պուտինի կողմից հարևան տարածաշրջանների վերահսկողությունը, այլ ոչ թե Ռուսաստանում ռեժիմի փոփոխությունը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է