Արտաքին 3 տարի առաջ - 21:30 12-04-2023

Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել մեր հայ գործընկերներից նատօական զորավարժություններին նրանց մասնակցության վերաբերյալ։ Մեր արձագանքի շուրջ մենք կկողմնորոշվենք պատասխանն ստանալուց հետո»,- ասել է նա։

Մարիա Զախարովան միևնույն ժամանակ շեշտել է, որ Հայաստանի կողմից իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումից հրաժարումը «ափսոսանք է առաջացնում և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն շարունակում է իր զորավարժություններին գործընկեր երկրների ակտիվ ներգրավման պրակտիկան ու ձգտում վերափոխել այդ երկրների պաշտպանական համալիրները, ազդեցության լծակներ ստանալ նրանց ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա»։

«Ամենից առաջ, իհարկե, այդ ամենը վերաբերվում է հետխորհրդային տարածքին, որը ՆԱՏՕ-ի համար հանդիսանում է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական առճակատման իրական դաշտ։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձում են վարկաբեկել մեր երկրի հետ տարածաշրջանի երկրների համագործակցությունը, նրանց ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, դրանք ունեն հակառուսական բնույթ, եթե չասենք, երբեմն, ռուսատյաց»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան