Արտաքին 3 տարի առաջ - 21:15 11-04-2023

Բաքուն հայտնում է, որ այսօրվա բախումների հետևանքով ունի երեք սպանված

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր հայ-ադրբեջանական փաստացի սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի երեք զինծառայողներ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով պաշտպանության նախարարության հայտարարությանը։

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ հրադադարի ռեժիմի խախտման համար մեղադրել է Հայաստանին՝ նշելով, թե, իբր այսօր ժամը 16:20-ի սահմաններում, «հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Տեղ գյուղում տեղակայված դիրքերից գնդակոծել են Լաչինի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»։ Բացի այդ Բաքուն հայտնում է, որ «հայկական կողմը շարունակել է ականանետերից և խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ ներկայումս այս ուղղությամբ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, իսկ օպերտիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ սպանված ադրբեջանցի զինծառայողներն են Զալով Վիդադի Նիզամի օղլուն, Հասանով Էլշադ Քաբիլ օղլուն և Թագիև Սաբուհի Գյունդուզ օղլուն։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան