Ներքին 3 տարի առաջ - 16:26 10-04-2023

Ժիրայր Սեֆիլյանի երկրից դուրս գալու ժամանակավոր արգելքն ինչ-որ մեկի սխալ աշխատանքի արդյունքն է եղել․ փաստաբան


2019 թվականին Վճռաբեկ դատարանի կողմից որոշում էր կայացվել։ Գործն, ըստ էության, լուծվել էր։ Ենթադրում եմ, որ այս վերջին դեպքը պարզապես թյուրիմացություն է եղել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը՝ անդրադառնալով նախօրեին Սեֆիլյանին ՀՀ տարածքից դուրս գալու արգելք ներկայացնելու փաստին։

«Չբացակայելու խափանման միջոց չի եղել, բայց, չգիտեմ ինչ պատճառով, ելք չի թույլատրվել։ Ես անմիջապես հետո դատարան դիմում գրեցի՝ խնդրելով, որ եթե դատարանը նման որոշում ուներ, ապա վերացներ։ Սակայն, եթե այդպիսի բան լիներ, ապա մենք կիմանայինք»,- ասաց նա։

Ըստ փաստաբանի, սակայն, խնդիրը լուծում էր ստացել հենց նույն օրվա առաջին կեսին։

«Շաբաթ օրվա առաջին կեսին դատարանը գրություն էր ուղարկել ոստիկանություն՝ հայտնելով, որ որպես խափանման միջոց ընտրված է եղել անձնական երաշխավորությունը։ Ենթադրում եմ, որ տեղի ունեցածը պարզապես ինչ-որ մեկի ոչ ճիշտ աշխատանքի արդյունք է եղել»,- ասաց նա։

Պապիկյանի խոսքով՝ դեռևս 4 տարի առաջ Սեֆիլյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ինչպես «Իմ քայլը», այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները։

«Այդ երկու խմբակցություններից մոտ 10 պատգամավորների անձնական երաշխավորություն է եղել այն ժամանակ»,- ասաց նա։

Արայիկ Պապիկյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանը մեկնում էր ԱՄՆ, որտեղ նախատեսում էր գործնական հանդիպումներ ունենալ։

«Իր այցի հիմնական բաղադրիչն, իմ տեղեկութուններով, պայմանավորված է հասարակական ու քաղաքական գործունեությամբ։ Հանդիպումները հիմնականում լինելու են հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ԱՄՆ երկու ափերում։ Հանդիպումներ են նախատեսվում նաև տարբեր քաղաքական ու հասարակական օտարազգի գործիչների հետ»,- ասաց նա։

Արայիկ Պապիկյանի խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանին երկրից դուրս գալու արգելք ներկայացնելու պահին իրենք կարծել են, թե որոշակի դիտավորություն կարող է լինել, բայց, հաշվի առնելով խնդրի արագ լուծվելու փաստը, փոխել են տեսակետը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը