Ներքին 3 տարի առաջ - 11:46 07-02-2023

Ծխելու արգելքն ինչքան էլ խստացնեն, միևնույնն է, չի գործելու. Աշոտ Բարսեղյան


Արսեն Թորոսյանին հիշեցրեք, որ մեր երկիրն ավելի լուրջ մարտահրավերների առաջ է կանգած: Գործող օրենքով արդեն ամեն ինչ արգելված է: Սակայն, ինչքան օրենքը խիստ է, այնքան դժվար է դրան հետևելը: Այսինքն՝ ոստիկանները բան ու գործները պետք է թողեն, հանցագործության աճերը պետք է թողեն, նայեն, տեսնեն՝ ռեստորաններում ով է ծխում: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառմանը:

Նշենք, որ պատգամավորն անդրադարձել էր ծխելու մասին օրենքին և տեղեկացրել, որ փորձելու է լուծումներ գտնել ռեստորաններում նարգիլեների օգտագործումը դադարեցնելու համար. «Իշխանության ներկայացուցիչները իրենք իրենց օրենքներ են ընդունում ու պայքարում: Թորոսյանն ուզում է՝ ընդամենն այս թեման տաք պահել: Ինքն իր անձնական մոտիվներից ելնելով այս օրենքն ընդունել տվեց, առողջապահական ոչ մի էֆեկտ չստացավ, սակայն, նորից շարունակում է այդ օրենքի մասին խոսել»,- ասաց Բարսեղյանը:

Նա նշեց, որ նարգիլեի մասին օրենքի արգելքից հետո 1500 աշխատատեղ կմնա օդից կախված. «Արսեն Թորոսյանին քիչ է հուզում, թե քանի մարդ առանց աշխատանքի կմնա: Ի՞նչ անեն այդ մարդիկ, ինչպե՞ս ապրեն, արտագաղթե՞ն: Սա ընդամենը մեկ ՔՊ-ական պատգամավորի քմահաճույք է: Ուզում է օգնել առողջապահությանը, բայց այդպիսով ավելի է վնասում:

Նարգիլե օգտագործողներին, եթե արգելելու են ակումբներ գնալ, ապա իրենք դա կօգտագործեն իրենց տներում՝ վնասելով իրենց երեխաների և հղի կանանց առողջությունը: Այդպիսով ստացվում է, որ նարգիլեի սպառումը լինելու է մարդկանց բնակարաններում»,- ասաց Բարսեղյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում