Արտաքին 3 տարի առաջ - 14:00 10-04-2023

Հայ-ադրբեջանական սահմանին եվրոպացի դիտորդների ներկայությունը անհանգստացնում է Բաքվին. POLITIKO

Եվրամիությունում Ադրբեջանի առաքելության ղեկավար Վաքըֆ Սադըքովը խոստովանել է, որ հայ-ադրբեջանական սահմանին եվրոպացի դիտորդների ներկայությունը անհանգստացնում է Բաքվին։ Այս մասին Սադըքովն ասել է POLITICO պարբերականին տված հարցազրույցում։

«Սա երկկողմանի խնդիր է Հայաստանի և ԵՄ-ի միջև, բայց դա տեղի է ունենում մեր սահմանային հենակետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և խիստ ռազմականացված գոտում, որտեղ մենք ունենք ռուս սահմանապահներ, հայ սահմանապահներ, ռուսական կանոնավոր ստորաբաժանումներ, հայկական կանոնավոր ստորաբաժանումներ և Իրանի սահմանին ավելի մոտ՝ իրանական զինուժը։ Այժմ մենք ունենք նաև ԵՄ առաքելությունը։ Այսպիսով, մենք ունենք անվտանգության օրինական հարցեր»,- ասել է նա։

Վաքըֆ Սադըքովն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ առաքելությունը կարող է դիտարկվել որպես Բրյուսելի կողմից փորձ՝ տարածաշրջանում իր ներկայությունն ամրապնդելու համար։

Նշվում է, որ Բաքուն դժգոհում է առաքելության տեղակայման կապակցությամբ այն բանից հետո, երբ անցյալ ամիս Եվրախորհրդարանը զեկույց ընդունեց, որով դատապարտում էր նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիան, ինչպես նաև մեղադրում էր Բաքվին՝ խաղաղության գործընթացը խաթարելու մեջ։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևում նշվել է, որ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը դեռևս շատ բացասական է, և այն պետք է բարելավվի։

ԵՄ դիվանագիտական ​​ծառայության բարձրաստիճան մի պաշտոնյա անանուն մնալու պայմանով հայտնել է, որ դիտորդական առաքելությունը վատթարացրել է Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն Բաքվի հետ այլ սցենարի հույս ուներ։ «Մենք Ադրբեջանին ենք փոխանցում պարեկային և այլնի վերաբերյալ բոլոր համապատասխան տեղեկությունները, քանի որ մենք որևէ խնդիր չենք ցանկանում»,- նշել է նա։

Վերջինս շեշտել է, որ երբ Ռուսաստանը զբաղված էր ուկրաինական պատերազմով Բրյուսելը հույս ուներ ուժեղացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ կառուցելով տնտեսական կապեր Ադրբեջանի հետ՝ միաժամանակ քաղաքական աջակցություն առաջարկելով հարևան Հայաստանին՝ փորձելով հավասարակշռություն պահպանել երկու մրցակից պետությունների միջև: Նա միևնույն ժամանակ հավելել է, որ Բաքուն այդպես չի դիտարկում եվրոպացի դիտորդներին և պարբերաբար դժգոհություն է հայտնում նրանց տեղակայման կապակցությամբ։

Լրատվամիջոցը միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել էր, որ Ադրբեջանի կողմից հարձակման պարագայում իրենք որևէ բան չեն կարող անել, քանի որ իրենց ձեռքում ունեն հեռադիտակներ և տեսախցիկներ։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան