Մշակույթ 3 տարի առաջ - 23:00 08-04-2023

Քրիստոսի Հարության պատկերը կտավներում

Քրիստոսի Հարությունը Նոր Կտակարանում նկարագրված կենտրոնական իրադարձություններից մեկն է: Ըստ ավետարանիչների՝ Հիսուս Քրիստոսը մահացավ խաչի վրա ուրբաթ օրը՝ կեսօրից հետո՝ ժամը երեքի մոտ՝ հրեական Պասեքի նախօրեին։ Նույն օրը երեկոյան Հիսուսի մարմինը իջեցվեց խաչից, օծեցին նրան անուշահոտ նյութերով, մարմինը փաթաթեցին պատանքով, ինչպես որ ընդունված էր։ Հրեական ավանդույթների համաձայն՝ նրան թաղեցին քարայրում, որը գտնվում էր Հովսեփի պարտեզում՝ Գողգոթայի կողքին։

Հիսուսի մարմնի թաղումից հետո Հովսեփն ու Նիկոդեմոսը մեծ քարով փակեցին քարայրի մուտքը։ Հուղարկավորությունը կատարվեց հապճեպ և ոչ բոլոր կանոններով, քանի որ այդ երեկո սկսվեց հրեական Պասեքի տոնը։

Չնայած տոնին՝ շաբաթ առավոտյան ավագ քահանաներն ու դպիրները գնացին Պիղատոսի մոտ և թույլտվություն խնդրեցին քարանձավի մուտքի մոտ զինվորներ կանգնեցնել՝ գերեզմանը հսկելու համար։ Իսկ քարի վրա կնիք դրվեց, որը փակում էր գերեզմանի մուտքը։ Այս ամենն արվել է, քանի որ Հիսուս Քրիստոսի կանխագուշակության համաձայն՝ նա պետք է հարություն առներ իր մահից հետո՝ երրորդ օրը։

Քրիստոսի թաղումից հետո՝ կիրակի վաղ առավոտյան, մի քանի կանայք գնացին գերեզման՝ օծելու ննջեցյալի մարմինը: Մոտենալով նրանք տեսան, որ դագաղի մուտքը փակող մեծ քարը գլորվել է, իսկ դագաղը դատարկ է։ Նրանց դիմավորեց Տիրոջ հրեշտակը, որը նստած էր գերեզմանի մոտ սպիտակ զգեստներով, որն էլ ավետեց Աստծո որդու Հարության լուրը։

Oragir.News-ն առանձնացրել է մի քանի կտավներ, որոնցում արտացոլված է, թե ինչպես են տարբեր դարաշրջանների հեղինակներն իրենց երևակայությամբ ցուցադրել Քրիստոսի Սուրբ Հարության պահը։

Այս գործերը զարմացնում են իրենց ճշգրտությամբ և կատարման վարպետությամբ։

Ֆրա Անժելիկո, «Քրիստոսի Հարությունը գերեզմանից և կանայք», 1440-1441 թթ․



Սանդրո Բոտիչելի, «Հարություն», 1490 թ․



Ռաֆայել Սանտի, «Քրիստոսի Հարությունը», 1499-1502 թթ․



Ալբրեխտ Ալտդորֆեր, «Քրիստոսի Հարությունը», 1518 թ․



Մարկո Պինո, «Քրիստոսի Հարությունը», 1555 թ․



Հաննիբալ Կարրաչի, «Քրիստոսի Հարությունը», 1593 թ․



Էլ Գրեկո, «Հարություն», 1596 թ․



Էդվարդ Քոլի Բըրն-Ջոնս, «Կիրակի առավոտ», 1882 թ․



Ալեքսանդր Իվանով, «Հարությունից հետո Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագդաղենացուն», 1835 թ․



Ալեքսանդր Իվանով, «Հրեշտակը գլորում է քարը գերեզմանից», 1850-ական թթ․



Պատրաստեց Օվսաննա Իսրայելյանը

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
16:28 Ախուրյանում ասֆալտը 2-3 տարում քանդվում է, գազի խողովակները կան, բայց տներ չեն հասնում․ ավագանու անդամ