Արտաքին 3 տարի առաջ - 22:30 07-04-2023

Իսրայելի անվտանգության ուժերի բռնի գործողությունները չեն կարող արդարացվել. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենի և Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալիքիի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Չավուշօղլուն Քոենի հետ զրույցում շեշտել է, որ Իսրայելի անվտանգության ուժերի բռնի գործողությունները չեն կարող արդարացվել։ Նա բավականին կոշտ կերպով նշել է, որ Իսրայելի ավիահարվածները չպետք է կրկնվեն։

Թուրք պաշտոնյան դատապարտել է Գազայի հատվածի և Լիբանանի ուղղությամբ իրականացված իսրայելական ավիահարվածները։ Վերջինս միևնույն ժամանակ մեղադրել է Իսրայելին` Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի դեմ վերջին սադրանքների համար:

Պաղեստինի արտաքին գործերի նախարարի հետ զրույցում Չավուշօղլուն աջակցություն է հայտնել` Իսրայելի հարձակումների ֆոնին։ Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Ալ-Աքսա մզկիթնանձեռնմխելիության ու կարգավիճակի պահպանմանը։

Թուրքիայի գլխավոր դիվանագետը վստահեցրել է, որ Անկարան կշարունակի համերաշխություն ցուցաբերել Պաղեստինի հետ։ Նա միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը `լարվածությունը նվազեցնելու համար։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Իսրայելի ոստիկանությունն այսօր առավոտյան ներխուժել է մզկիթի տարածք և ուժ է կիրառել հավատացյալների նկատմամբ, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել։ Դեպքի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, ավելի քան 350 մարդ ձերբակալվել է։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն