Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 20:55 06-04-2023

Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։

«Այս օրերին աշխատանքային այցով գտնվում եմ ԱՄՆ-ում:

Ապրիլի 5-ին ներկա եմ գտնվել ՀՅԴ Փասադենայի «Լեռնավայր» կոմիտեի նոր կենտրոնում տեղի ունեցած միջոցառմանը, որի ժամանակ ՀՅԴ շարքերն են համալրել մի շարք նորագիրներ:

Երեկոյի ընթացքում ներկաների հետ քննարկել ենք ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրադրությունը, պատասխանել եմ մեր հայրենակիցներին հուզող հարցերին։

Այցելության շրջանակներում նախատեսված են մի շարք քաղաքական, կուսակցական և համայնքային հանդիպումներ ինչպես ԱՄՆ-ի Արևմտյան, այնպես էլ Արևելյան ափերում, մասնավորապես, Դետրոյթ, Վաշինգտոն, Նյու Յորք, Բոստոն քաղաքներում։

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 10-ի երեկոյան ժամը 7-ին՝ Բըրբենքի Բեշիր Մարտիրոսյան երիտասարդական կենտրոնի մարզասրահում տեղի է ունենալու հանրային հավաք, որին սիրով հրավիրում եմ բոլոր ցանկացողներին»,- հայտնել է քաղաքական գործիչը։



Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն